Բեռնատարի վրայից մի քանի տոննա կշռող բազալտե քարերը պոկվել ու ընկել են. մեկը բախվել է խաչքարին ու պատվանդանին, 2-ն էլ հայտնվել են ճանապարհի մեջտեղում

Այսօր՝ սեպտեմբերի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 12:20-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ 40-ամյա Վահան Ավագյանն, իր վարած «Howo» մակնիշի բեռնատար կցորդիչով Լուսակերտ-Արգել ճանապարհով ընթանալիս, Արգել գյուղի վարչական տարածքում, ավտոմեքենայի վրա բարձված 3 հատ մի քանի տոննա կշռող բազալտե քարերը թափվել են:

Քարերից 2-ը հայտնվել են ճանապարհի մեջտեղում՝ երթևեկելի գոտում, իսկ մեկը, գլորվելով, բախվել է տեղադրված խաչքարին ու պատվանդանին:

Դեպքի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտում փաստաթղթեր են ձևակերպվում:

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:

Latest

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ծնունդդ շնորհավոր, սիրում եմ քեզ շատ». Արփի Գաբրիելյանի շնորհավորանքը Միհրան Ծառուկյանին
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ զբոսնել է երեկոյան Երևանով
Մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ՝ Աշտարակում. հայտնաբերվել է կրակոցի հետքերով «Toyota»-ն
ՖՈՏՈ. ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել «Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» ցուցադրության բացման արարողությունից
Հանրային ռադիոյի տնօրեն Արմեն Քոլոյանը կարգադրել է ապամոնտաժել Ռադիոլուրի սենյակում տեղադրված ժամացույցները եւ թողնել միայն Երեւանի ժամանակը ցույց տվողը
Երևանում 22-ամյա երիտասարդը հայտնել է, որ 3 անծանոթ անձինք մոտեցել են իրեն և պահանջել գումար. նրանցից մեկի մոտ ատրճանակ է եղել
Ալեքսանդր Լափշինին ՀՀ իրավապահները թույլ չեն տվել մուտք գործել Հայաստան
Բեռնատարի վրայից մի քանի տոննա կշռող բազալտե քարերը պոկվել ու ընկել են. մեկը բախվել է խաչքարին ու պատվանդանին, 2-ն էլ հայտնվել են ճանապարհի մեջտեղում
«Մուրացան» հիվանդանոցում 16-ամյա երեխա է զրկվել կյանքից. հայտնի է պատճառը