«Մուրացան» հիվանդանոցում 16-ամյա երեխա է զրկվել կյանքից. հայտնի է պատճառը

Այսօր՝ սեպտեմբերի 21-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանի «Մուրացան» հիվանդանոցում: Ժամը 08:15-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Էրեբունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ նշված բժշկական կենտրոնում երեխա է մահացել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Դավիթ Պետրոսյանի գլխավորությամբ:  Ժամանել են նաև ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Համբարձում Պետրոսյանի գլխավորությամբ:  Տեղում պարզվել է, որ ստացված տեղեկությունը հավաստի է, իսկ մահացածը Կոտայքի մարզի բնակիչ 16-ամյա Վ. Ղ.-ն է:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վերջինս սեպտեմբերի 19-ին իրենց տանը կյանքին վերջ տալու նպատակով խմել է մոտ 60 հատ «Կոլխիցին» տեսակի դեղահաբ և ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել էր նշված բժշկական կենտրոն:  Դեպքի փաստով Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:  Քննիչի որոշմանբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Latest

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ծնունդդ շնորհավոր, սիրում եմ քեզ շատ». Արփի Գաբրիելյանի շնորհավորանքը Միհրան Ծառուկյանին
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ զբոսնել է երեկոյան Երևանով
Մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ՝ Աշտարակում. հայտնաբերվել է կրակոցի հետքերով «Toyota»-ն
ՖՈՏՈ. ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել «Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» ցուցադրության բացման արարողությունից
Հանրային ռադիոյի տնօրեն Արմեն Քոլոյանը կարգադրել է ապամոնտաժել Ռադիոլուրի սենյակում տեղադրված ժամացույցները եւ թողնել միայն Երեւանի ժամանակը ցույց տվողը
Երևանում 22-ամյա երիտասարդը հայտնել է, որ 3 անծանոթ անձինք մոտեցել են իրեն և պահանջել գումար. նրանցից մեկի մոտ ատրճանակ է եղել
Ալեքսանդր Լափշինին ՀՀ իրավապահները թույլ չեն տվել մուտք գործել Հայաստան
Բեռնատարի վրայից մի քանի տոննա կշռող բազալտե քարերը պոկվել ու ընկել են. մեկը բախվել է խաչքարին ու պատվանդանին, 2-ն էլ հայտնվել են ճանապարհի մեջտեղում
«Մուրացան» հիվանդանոցում 16-ամյա երեխա է զրկվել կյանքից. հայտնի է պատճառը