ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել «Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» ցուցադրության բացման արարողությունից.
Հայաստանի պատմության թանգարանում այսօր տեղի է ունեցել «Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» ցուցադրության բացման արարողությունը, որի շրջանակներում Հայաստանում առաջին անգամ ցուցադրվում են հեղինակավոր Բրիտանական թանգարանից տեղափոխված Անահիտ աստվածուհու հայտնի բրոնզե արձանի գլուխը և ձեռքը։