Երևան-Սևան ավտոճանապարհին «Mercedes»-ը բախվել է բետոնե պարսպին. կա 1 կյանքից զրկված, 3 վիրավոր

Այսօր՝ հուլիսի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 08:40-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի Աբովյանի վարչական տարածքում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան դեպի Սևան ընթանալիս հայտնվել է անձրևաջրերի հետևանքով ճանապարհին առաջացած ջրափոսում, ապա առաջ ընթացել, բախվել պաշտպանիչ բետոնե հենապատին ու հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն:Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի պարեկները և «Աբովյան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը:Վիրավորներից մեկին հիվանդանոց են տեղափոխել պարեկները՝ իրենց ծառայողական ավտոմեքենայով:

Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորների ինքնությունը:

Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Աբովյանի բաժնի պատհպանվող հատուկ տարածք:ֆոտոլրագրողը հայտում է, որ նշված հատվածում տարիներ շարունակ ճանապարհի անհարթ լինելու պատճառով, երբ անձրև է լինում, անձրևաջրերը կուտակվում են ու վարորդները հայտնվում են այդ ջրափոսում և տեղի է ունենում վթար, այդ թվում՝ ողբերգական:Նմանատիպ վթարներից հետո պատկան մարմինները, այդ թվում՝ ճանապարհը սպասարկող ճանշինը խոստանում են, որ խնդիրը կլուծեն, սակայն մինչև այժմ ոչ մի դրական արդյունք:

 

Latest

ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանի դուստրն ամուսնացել է
Խաբեության նոր մեթոդ՝ Telegram-ում
Երևանում կառուցվող էլիտար շենքում վերամբարձ կռունկը պոկվել է. կռունկավարը զրկվել է կյանքից
Որքա՞ն կարժենա iPhone 16 Pro-ն․ նոր տվյալներ՝ սմարթֆոնի բնութագրերի մասին
Գագիկ Սուրենյանը լավ լուր է հայտնել
Արմավիրի մարզում «Nissan»-ը բախվել է ծառին և ճանապարհը կարգավորող ցուցանակին. կա տուժած
«ՀԷՑ»-ի 4 աշխատակից հրդեհի ահազանգով մեկնել է ենթակայան, որտեղ նրանց ծեծել են․ կա 3 վիրավոր
Ճաղավանդակը կտրել, մտել են ներս և գողացել 2 հազար դոլար, 60 հազար և 3 հարյուր դոլար արժողության ժամացույցներ, փաստաթղթեր
Նոր լուսանկարներ` Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Էդգար Մանուչարյանի նշանադրությունից