«Ես ուրիշ տեղ բոյով, գեշ տղա եմ, այստեղ գոնե Ռաֆայել Երանոսյանն եմ». դերասանը՝ դրսում ապրելու մասին

tert.am/life-ը գրում է․ «Շատ հնարավորություններ եմ ունեցել երկրից մեկնելու, դրսում ապրելու: Այսօր էլ ունեմ այդ հնարավորությունը, բայց ես միշտ այս օրինակն եմ բերում՝ ես ուրիշ տեղ բոյով, գեշ տղա եմ, այստեղ գոնե Ռաֆայել Երանոսյանն եմ: Հայրս ինձ ու եղբայրներիս «չի սիրում» նրա համար, որ մենք մեր հայրական օճախից գնացել ենք, ես քաղաքում եմ ապրում և արարում արդեն 23 տարի, բայց հայրս միշտ ասում է՝ գյուղը չմոռանաք, ծննդավայրը չմոռանաք, որ բելերը գյուղից գնան, գյուղում ո՞վ մնա»,- «VTV» յութուբյալ ալիքի «Հարցեր կան հարցեր» հաղորդման շրջանակներում պատմել է Ռաֆայել Երանոսյանը:

«Հորս շնորհիվ է, որ սիրում ենք մեր ծննդավայրը, մնում ենք այստեղ ու կմնանք: Ես կմնամ ու կարարեմ այստեղ, որովհետև շատ եմ սիրում Հայաստանը: Շատ է եղել, որ հիասթափվել եմ մասնագիտական առումով, բորբոքվել եմ, հետո երբ հանդարտվել եմ, սառը դատել եմ, ու հասկացել եմ, որ չպիտի գնամ: Ընկերներիս մեծ մասը ապրում ու արարում են դրսում, ոչ մեկին չեմ մեղադրում: Աստված չանի, մի վատ բան, որ լինում է, առաջին արձագանքողները նրանք են լինում թե՛ ֆինանսապես, թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես: Մենք նաև ուժեղ ենք սփյուռքով, և շնորհակալություն պետք է հայտնենք»,- նշել է դերասանը:

Latest

ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանի դուստրն ամուսնացել է
Խաբեության նոր մեթոդ՝ Telegram-ում
Երևանում կառուցվող էլիտար շենքում վերամբարձ կռունկը պոկվել է. կռունկավարը զրկվել է կյանքից
Որքա՞ն կարժենա iPhone 16 Pro-ն․ նոր տվյալներ՝ սմարթֆոնի բնութագրերի մասին
Գագիկ Սուրենյանը լավ լուր է հայտնել
Արմավիրի մարզում «Nissan»-ը բախվել է ծառին և ճանապարհը կարգավորող ցուցանակին. կա տուժած
«ՀԷՑ»-ի 4 աշխատակից հրդեհի ահազանգով մեկնել է ենթակայան, որտեղ նրանց ծեծել են․ կա 3 վիրավոր
Ճաղավանդակը կտրել, մտել են ներս և գողացել 2 հազար դոլար, 60 հազար և 3 հարյուր դոլար արժողության ժամացույցներ, փաստաթղթեր
Նոր լուսանկարներ` Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Էդգար Մանուչարյանի նշանադրությունից