Ահազանգ է ստացվել, որ «Շիրակ» օդանավակայանում ռումբ է դրված և այն պայթելու է

Այսօր՝ հուլիսի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 08:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Շիրակ օդանավակայանում ռումբ է դրված և այն պայթելու է:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ Արթուր Բդոյանը և ոստիկանության Կումայրիի բաժնի պետ Կարեն Գևորգյանը:

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանոնւթյան Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարեն Կուրեղյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վանիկ Սաղոյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Աղասի Խաչատրյանի գլխավորությամբ:

Տարածքը պարեկները սահմանազատել են:Օդանավակայանի աշխատակիցները տարհանվել են, այս պահին տեղում աշխատում են ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Գյումրու հրշեջ-փրկարարներն ու սակրավորները:Դեպքի փաստով ոստիկանության Կումայրիի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում:

Latest

ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանի դուստրն ամուսնացել է
Խաբեության նոր մեթոդ՝ Telegram-ում
Երևանում կառուցվող էլիտար շենքում վերամբարձ կռունկը պոկվել է. կռունկավարը զրկվել է կյանքից
Որքա՞ն կարժենա iPhone 16 Pro-ն․ նոր տվյալներ՝ սմարթֆոնի բնութագրերի մասին
Գագիկ Սուրենյանը լավ լուր է հայտնել
Արմավիրի մարզում «Nissan»-ը բախվել է ծառին և ճանապարհը կարգավորող ցուցանակին. կա տուժած
«ՀԷՑ»-ի 4 աշխատակից հրդեհի ահազանգով մեկնել է ենթակայան, որտեղ նրանց ծեծել են․ կա 3 վիրավոր
Ճաղավանդակը կտրել, մտել են ներս և գողացել 2 հազար դոլար, 60 հազար և 3 հարյուր դոլար արժողության ժամացույցներ, փաստաթղթեր
Նոր լուսանկարներ` Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Էդգար Մանուչարյանի նշանադրությունից