Toyota-ի խմած վարորդը դարձել է մեքենաների ջարդի հեղինակ. 12-ամյա տղան ու նրա մայրը հոսպիտալացվել են

Այսօր՝ մարտի 28-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 51-ամյա Պարույր Բաբայանը իր վարած «Toyota» մակնիշի ավտոմեքենայով Խորենացի փողոցում ոստիկանության էրեբունու բաժնի հարևանությամբ բախվել է «Mercedes» մակնիշի ավտոմեքենային, ապա մոտ 500 մետր առաջ ընթանալով բախվել է «Nissan Tiida» և «Hyundai» մակնիշի ավտոմեքենաներին:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 16 փրկարարական ջոկատի փրկարարներն ու Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, տեղափոխվել են՝ 12-ամյա երեխան՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, իսկ նրա մայրը՝ «էրեբունի» բժշկական կենտրոն:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են «Nissan Tiida»-ի, «Hyundai»-ի և «Mercedes»-ի վարորդների ինքնությունը:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Latest

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բացառիկ զրույց Բագրատ Սրբազանի հետ. Նազենի Հովհաննիսյանի հարցազրույցը
ՖՈՏՈ. Արվեստագետներից, շոուբիզնեսի ներկայացուցիչներից ովքեր են մինչ այժմ միացել Բագրատ սրբազանի առաջնորդած քայլերթին
Երևանում ավտոբուս է հրդեհվել
Ռուսաստանի կառավարությունը հրաժարական է տվել
Սահմանագծման արդյունքում հայկական կողմին է անցնում 3 հեկտար տարածք. Կիրանցի վարչական ղեկավարը մանրամասներ է հայտնել
Խոշոր ու ողբերգական հրդեհ՝ Երևանում․ հայտարարվել է հրդեհի վտանգավորության «ԲԻՍ 1» աստիճան․ հայտնաբերվել է կնոջ մարմին
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե այստեղ նստած փորձեք նռնակ հանել, գցել, ձեր նկատմամբ ամենաբիրտ ուժը կկիրառվի․ Փաշինյանը՝ լրագրողին
ՖՈՏՈ․ Բավրայում այս գիշեր ձյուն է եկել
Ուժի կիրառումը բացառված է, քանի դեռ ակցիան կրում է խաղաղ բնույթ. ՆԳՆ մամուլի քարտուղար