ՖՈՏՈ. Հայտնի է, թե ինչքանով է վաճառվել «Տիտանիկ» ֆիլմում Ռոզային փրկած դուռը

mamul.am-ը գրում է. Փայտի կտորը, որի վրա փրկվել է լեգենդար «Տիտանիկ» ֆիլմի հերոսուհին՝ Ռոզան, ժամանակին բազմաթիվ տարակարծությունների տեղիք էր տվել։ Արդյոք դռան վրա հնարավոր չէր երկու մարդու տեղավորել մեկի փոխարեն, դժվար է ասել, սակայն մի բան ակնհայտ է այսօր, Ռոզային փրկել է աշխարհի ամենաթանկ դուռը։

«Տիտանիկ» ֆիլմում Ռոզային փրկած դուռը

«Heritage» աճուրդում դուռը վաճառքի էր հանվել ընդամեը 40000 դոլար նախնական արժեքով, սակայն վաճառվել է չլսված՝ 718750 դոլարով։

«Տիտանիկ» ֆիլմում Ռոզային փրկած դուռը

Տարիներ շարունակ շարունակվող քննարկումներն այն մասին, թե արդյո՞ք դռան վրա հնարավոր էր տեղավորել Ջեքին և Ռոզային միաժամանակ, ստիպել են ռեժիսոր Ջեյմս Քեմերոնին փորձարկում իրականացնել մասնագետների հետ, որոնք եկել են այն համոզման, որ, այնուհանդերձ, դուռը կարող էր ջրի վրա պահել միայն մեկ մարդու։

Աճուրդի ժամանակ բավականին տպավորիչ գնով վաճառվել է նաև Ռոզայի շիֆոնե զգեստը, որը դերասանուհի Քեյթ Ուինսլեթը կրել է մի շարք տեսարաններում։ Այն վաճառվել է 155 հազար դոլարով՝ չնայած այն հանգամանքին, որ որոշակիորեն վնասվել է նկարահանումների ժամանակ։

Հետաքրքիր է, որ ինչ որ մեկին էլ հետաքրքրել է նավի ղեկը, որը վաճառվել է 200000 դոլարով։

Latest

Կոչ եմ անում Հայաստանի մշակույթի նվիրյալներին անհատական և խմբային կարգով սատարել Բագրատ Սրբազանի շարժումը․ Մշակույթի նախկին նախարար
ՖՈՏՈ․ Այլևս հնարավոր չէ հանդուրժել Փաշինյանին․ վարչապետի խոսնակի անունով տելեգրամյան ալիք է բացվել
Ավտովթար՝ Տավուշի մարզում. 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց
ՖՈՏՈ. Ինչ են հյուրասիրել ԵԱՏՄ երկրների ղեկավարներին ոչ պաշտոնական ընթրիքի ժամանակ
Ինչպե՞ս և ո՞ր երկրներից կարելի է քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին
Սա ոչ թե սահմանազատում է, այլ՝ կապիտուլացիա. ընդդիմադիրները ԱՄՆ դեսպանին
Մեղսագրումներին և անպարկեշտ դատողություններին չենք արձագանքում. Մայր Աթոռ
«Զանգեզուրի միջանցքի» բացումը կօգնի Հայաստանին հաղթահարել մեկուսացումը և լրացուցիչ եկամուտներ ստանալ տարանցման վճարներից․ Ամիրբեկով
Խոշոր չափի մեթամֆետամին՝ ներծծված գուլպաների մեջ