Պատգամավորներն անհարգալի՞ց էին Վեհափառի նկատմամբ

Hraparak.am
«Հայաստան» դաշինքի ֆրակցիայի երեկվա պահվածքը խորհրդարանում որոշ տարակույսների տեղիք տվեց, հատկապես նրանց մոտ, ովքեր այդ դաշինքին ձայն էին տվել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ներկայությունը այնտեղ հաշվի առնելով եւ ոչ թե, օրինակ, սիմվոլիկ շապիկը սպիտակ շապիկի փոխած Արմեն Գեւորգյանին, ԱԺ փոխնախագահ դառնալու հեռանկարից «աստղային գլխապտույտ» ունեցող Իշխան Սաղաթելյանին կամ գործուղումների սիրահար Արմեն Ռուստամյանին եւ այլն։

Հատկապես չընկալվեց այն դրվագը, երբ պատգամավորների երդման արարողության ժամանակ Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը ոտքի կանգնեց, հանրապետության նախագահը ոտքի կանգնեց, Վեհափառը նշան արեց, որ բոլորը ոտքի կանգնեն, սակայն ոտքի կանգնեց միայն «ՔՊ»-ն ու «Պատիվ ունեմը», բացառությամբ ՀՀԿ-ական Աննա Մկրտչյանի, իսկ «Հայաստանից» մի քանի հոգի՝ Արմեն Չարչյանը, Արթուր Ղազինյանը, Արմեն Ռուստամյանն ու Աղվան Վարդանյանը, մինչդեռ մեծամասնությունը մնաց նստած տեղերում։ Դեռ մի կողմ թողնենք, որ դա անհարգալից վերաբերմունք է պետական արարողակարգի հանդեպ, սակայն անհարգալից վերաբերմունք է նաեւ Գարեգին Բ-ի հանդեպ։

Գուցե «Հայաստան» դաշինքում ավելի կնախընտրեին, որ Գարեգին Բ-ի փոխարեն Արամ Ա-ն լիներ նստած նախագահությունում, որպես ավելի հարազատ, կամ «Հայաստան» դաշինքի մաս կազմող ՀՅԴ հովանու ներքո գործող կաթողիկոսական Աթոռի գահակալ։

Նույնիսկ եթե «Հայաստան» դաշինքում ժխտողական վերաբերմունք ունեն Գարեգին Բ-ի անձի հանդեպ, դա առիթ չէ, որ նման պահվածք դրսեւորեն Ամենայն Հայոց Կաթողիկոսի ինստիտուտի հանդեպ։

Latest

Նյու Յորքում հայտարարել են արտակարգ դրություն կարմրուկի բռնկման պատճառով
Գոռ Հակոբյանի որդու՝ Ֆելիքսի նոր լուսանկարն է հրապարակվել
Ծնվել է Վարդուհի Վարդանյանի երկրորդ թոռնուհին
Ուղեղի աջ կիսագունդն ավելի արագ է ծերանում, քան ձախը․ PNAS
Գոհար Ավետիսյանին Դուշանբեում բնակարան են նվիրել
Ինքնшuպшն եղած Թաթուլ Պետրոսյանի քույրը ցույց է տվել, թե ում հետ է իր հարսը դավաճանել եղբորը.
Աշխարհի առաջնությունում հայերը նվաճել են 13 մեդալ՝ 3 արծաթ, 10 բրոնզ
Բուրյաթիայում գնդակահարել են 331 արջի մարդկանց համար վտանգի մասին հաղորդումներից հետո
GPT-6 Astra-ին ընդամենը 6 ժամ է անհրաժեշտ եղել Նապոլեոնի գաղտնագրված ուղերձը վերծանելու համար, որի վրա գիտնականներն աշխատել են ավելի քան 200 տարի