Ով է երեկ զոհված զինվորը. ինչպես է տեղի ունեցել դեպքը

Նախօրեին հրազենային կրակոցից մահացած ՊԲ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող Սարգիս Գրիգորյանը Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղից էր։ Նա 44–օրյա պատերազմի մասնակից էր, 2020թ. օգոստոսին էր զորակոչվել բանակ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Մյասնիկյան համայնքի ղեկավար Տիգրան Բաղդասարյանը։

Սարգիս Գրիգորյանը տան ավագ որդին էր, նա ունի մեկ եղբայր ու քույր։ Համայնքի ղեկավարի խոսքով՝ նրա ընտանիքը հողագործությամբ է զբաղվում։ Ըստ գյուղապետի՝ Սարգիսը վերջին անգամ ծնողների հետ երեկ է խոսել, նրանք արտառոց ոչինչ չեն նկատել։

Ավելի վաղ հայտնել էինք, որ հուլիսի 26-ին՝ ժամը 22։26-ի սահմաններում, ՊԲ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող Սարգիս Ժիրայրի Գրիգորյանը կրակային դիրքում իրեն ամրակցված ԱԿ տեսակի ինքնաձիգից ինքն իրեն կրծքավանդակի ձախ շրջանում արձակել է մենահատ կրակոց եւ ստացել մահացու հրազենային վնասվածք:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորային վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 360.1-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ եւ կատարվում է նախաքննություն:

Latest

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Սատանաները» Ազգային Ժողովի դիմաց․ ի՞նչ է կատարվում
Ձերբակալվել են Հովիկ Աբրահամյանի նախկին խորհրդականը, սոցապ նախկին նախարարն ու Արման Սահակյանը . ի՞նչ խարդախություն են արել
Աստված ինձ համար քեզ էր ընտրել․․․սիրված դերասան Զառա Արամյանի դուստրը հուզիչ գրառում է արել
Ինչպես մեկ գիշերում Իրանը հաղթանակ տարավ․ ի՞նչ 10 կետ է պարտադրել ԱՄՆ-ին
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Այսքան տարի անց… Սուրմալուի սարսափելի պայթյունի գործով նոր բացահայտումներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բլոգեր Մաշ Քարամյանը պատմել է սկեսուր հետ ունեցած խնդիրների մասին
ԲԱՑԱՌԻԿ․ Ադրբեջանցիները զանգահարել են անհայտ կորածի քրոջը․ ի՞նչ են պահանջել
Ցիլոյով մարդ մի վախեցի Կարապետյանից, ինքը քեզ վատ բան չի անելու. Նարեկ Կարապետյան
Մաhացել է ֆուտբոլի հայտնի մարզիչ Միրչա Լուչեսկուն