Գյումրիում 6 ժամ առաջ ծնված երեխա է հայտնաբերվել. մանրամասներ դեպքից

Այսօր՝ հուլիսի 3-ի առավոտյան, ժամը 10:00-10:30-ի սահմաններում Գյումրու Ավտոկայանի մերձակա հատվածի տներից մեկի պարսպի տակ, բարուրով փաթաթված նորածին երեխա է գտնվել: Նրան պատահաբար տեսել է այդ թաղամասում ապրող գյումրեցի հոգեբույժը: Այս մասին ՀԺ-ի հետ զրույցում պատմեց Գյումրու Շտապօգնության կայանի տնօրեն Արթուր Մանուկյանը:

«Քայլելիս է եղել, պատահաբար է նկատել: Ձայն է լսել, հետո նաև տեսել է շարժվում է, մոտեցել է: Ու տեսել է, որ նորածին է, անմիջապես ահազանգել է և մեզ, և ոստիկանություն: Մեր բրիգադը գնացել, տեսել է, որ երեխան կենդանի է, պորտալարը դեռ փաթաթված է վրան, կտրված էլ չէ: Տեղափոխել են Ավստրիական մանկական հիվանդանոց»,-ասաց Մանուկյանը:

Գտնված երեխան տղա է, 3կգ 100 գրամ քաշ ունի, 51 սմ հասակ: Առաջնակի զննումով մասնագետները փաստել են, որ երեխան եղել է սառած: Բնածին արատ չի հայտնաբերվել: «Ունեցել է սրտի տոների հազվականություն, ցածր ճնշում: Կապտակարմրավուն երանգ է առկա եղել: Հասուն նորածին է, ամենաշատը 6 ժամ առաջ է ծնվել, պորտալարը դեռ թաց էր»,-նշեց Ավստրիական մանկական հիվանդանոցի վերակենդանացման բաժնի բժշկուհի Մարգարիտա Հարությունյանը:

Նորածինն արատ չունի, սակայն ունի բուժման կարիք: Երեխան փաթաթված է եղել բարակ ծածկոցով, անխնամ, տակաշորը հողոտ է եղել, խոտի մնացորդներ են եղել վրան:

Նորածին տղան կմնա հիվանդանոցի վերակենդանացման բաժնմունքում՝ տաքացնող սեղանիկի վրա այնքան մինչև վիճակը կարգավորվի:

Ոստիկանությունից ՀԺ-ին տեղեկացրեցին, որ այս պահին դեպքի վայրում օպերատիվ քննչական խումբ է աշխատում:

Latest

Հայտնի է անգլերենի լրացուցիչ միասնական քննությանը հայտագրման գործընթացի օրն ու ժամը
Ինչ արձան կկառուցեր Ծառուկյանը Քրիստոսի արձանը կառուցելուց հետո
Հզոր մագնիսական փոթորիկը կծածկի Երկիրը․ տեխնիկան կարող է խափանվել, մարդիկ վատ կզգան իրենց
Լիանա Վանոյանը դիմել է վիրահատական միջամտության և պատմել իր վիճակի մասին․ Մանրամասներ
Մեր հայրենակիցների ազատ արձակումը պետք է դառնա գերակա քաղաքական ու իրավական առաջնահերթություն, կեղծ դատավարությունները չունեն և երբեք չեն կարող ունենալ լեգիտիմություն. Մանե Թանդիլյան
Սպաների համար բնակարանային նոր ծրագիր՝ ամբողջությամբ պետական ֆինանսավորմամբ
Հայտնի է թե որքան դատապարտվեցին Բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանը
Արայիկ Հարությունյանն ու Լևոն Մնացականյանը դատապարտվել են ցմաh ազատազրկման
Ինչպես են Տաթև Ասատրյանին և Նժդեհին դիմավորել Մոսկվայում. Հուզիչ հոլովակ