Աշխարհի տարբեր երկրների բանակներում տղամարդկանցից բացի, զինվորական ծառայության են անցնում նաև կանայք։ Հայկական բանակում ծառայող կանայք բացառություն չեն։ Վարչական աշխատանքներ իրականացնելուց բացի, հայկական բանակում ծառայում են նաև կին դիպուկահարներ։ Սեպտեմբերի 27-ից Արցախ-ադրբեջանական սահմանին ընթացող պատերազմում խոսելով ՝ կանանց դերի մասին, ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն ասուլիսներից մեկում նշեց, որ հայ դիպուկահար կանանց հարվածից նույնիսկ ճանճը չի կարող խուսափել։ Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ դիպուկահար դառնալու համար հարկավոր է առնվազն 10 տարի։ Կին դիպուկահարները ֆիզիկական և հոգեբանական դժվարությունները հաղթահարած անձիք եք։ Լավ դիպուկահարից պահանջվում է դիմացկունություն, բարձր պատրաստություն, հաբերատարություն, այն աստիճանի, որ դիպուկահարը հարկ եղած դեպքում կարող է սպասել անգամ մեկ օր՝ «զոհին» թիրախավորելու համար։ Դիպուկահարի համար կրակելը քիչ է։ Նա պետք է կարողանա քողարկված, անշարժ կերպով ժամերով պառկել։ Հաճախ նշում են, որ դիպուկահարների մենամարտում, ով առաջինը շարժվում է՝ նա դիակ է։ Կանայք հոգեֆիզիոլոգիապես շատ ավելի կայուն են, քան ՝ ուժեղ սեռի ներկայացուցիչները։ Երևի թե սա է այն գլխավոր պատճառներից մեկը, որ կին դիպուկահարները հաջողությունների են հասնում։ Դիպուկահարի աշխատանքում ամենակարևոր առանձնահատկությունը չերևալն է:
Դիպուկահարների մասին ասում են․ «Враги – боятся, свои – уважают»։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին դիպուկահար շատ կանանց անուններ հայտնի դարձան ամբողջ աշխարհին։ Աշխարհում ամենահայտնի կին դիպուկահարներից մեկը Լյուդմիլա Պավլիչենկոն էր, «Леди Смерть». որը սպանել էր 300-ից ավելի գերմանացու՝ սպաներ, զինվորներ, այդ թվում՝ 30-ից ավելի դիպուկահարներ։ Զոհված դիպուկահարների թվում էր նաև առաջին ադրբեջանցի կին դիպուկահարը՝ Զիբա Գանիևան։ Պատմական տվյալների համաձայն՝ 1943թ․-ին խորհրդային զորքերում կային ավելի քան 1000 կին դիպուկահարներ։
