«Լուչի Վալոդի» տղան, Վադիմ Ռաջաբ օղլի Վելիևը. ովքե՞ր են Արցախում բողոքի ակցիա իրականացնողները

Ստեփանակերտում երեկ բողոքի ակցիա են կազմակերպել Արցախի հեղափոխական կուսակցության անդամները։

«Արցախի հեղափոխական կուսակցություն»-ը մասնակցելու է մարտի 31-ի խորհրդարանական ընտրություններին։ Կուսակցության 17 հոգանոց ցուցակը գլխավորում է Արցախի պետական համալսարանի նախկին դասախոս Արթուր Օսիպյանը, որը հայտնի է իշխանությունների հասցեին հնչեցրած քննադատությամբ։

«Արցախի հեղափոխական կուսակցությունը» հիմնադրվել է 2019 թվականի դեկտեմբերին։ Կուսակցությունը նախագահի թեկնածու չունի։

Ոստիկանների և կուսակցության անդամների միջև տեղի ունեցած միջադեպը սոցցանցերում լայն քննարկումների ու քննադատությունների առիթ դարձավ։

Ֆեյսբուքյան օգտատերերից Անի Թովմասյանը, անդրադառնալով միջադեպին, գրել է. «Մինչդեռ նորմալ քաղաքական ուժերը նախապատրաստվում են քարոզարշավի, մի քանի հոգի դիմում են անհասկանալի քայլերի՝ ընտրությունների նախաշեմին քաղաքական դիվիդենտներ շահելու համար։

Տարբեր պատրվակներ են փնտրում ոստիկաններին սադրելու համար։
Ծանոթացեք Մհեր Պողոսյան՝ ոստիկաններին անվանում է թուրք, մոռանալով, որ կնոջ եղբայրն ոստիկանության կապիտան է, իսկ աները՝ Արցախում հայտնի կոռուպցիոներ, ոստիկանության թոշակառու գեներալ՝ Ռաշիդ Պետրոսյանը։

Մհեր Պողոսյանը լավ կլինի ճշտի իր հետ ակցիա իրականացնող Վադիմ Գրիգորյանի ազգության իսկությունը ու նոր համարձակվի ոստիկանին թուրք անվանի։

Նրանց շարժման կարկառուն ներկայացուցիչն է իր տատուն սպանած, աներոջ տղուն դանակահարած «Լուչի Վալոդի» տղա՝ Ավետ Ավանեսյանը,
Ու այս ամենը ղեկավարում է թմրամիջոցների համար դատապարտված Արտուր Օսիպյանը, սրանք են ուզում մտնել քաղաքականություն։

Եթե թեկուզ ներկայանում եք որպես քաղաքական ուժ ցույց տվեք ձեր կուսակցական ծրագիրը, ինչպես անում են նորաստեղծ, սակայն կայացած քաղաքական ուժերը»։

Իսկ օգտատերերից Լևոն Սահակյանը մանրամասնել է, թե ինչ նկատի ուներ Անի Թադևոսյանը, երբ Մհեր Պողոսյանին առաջարկում էր ճշտել իր հետ ակցիա իրականացնող Վադիմ Գրիգորյանի ազգությունը, նոր ոստիկանին թուրք անվանել։

Նա մասնավորապես գրել է. «Իրենց «հեղափոխական» հռչակած մի խումբ խուլիգան-հանցագործներ, երեկ մայրաքաղաքում հասարակական կարգի խախտման հերթական փորձն են ձեռնարկել, որը ժամանակին կանխվել է ոստիկանության ծառայողների կողմից։ Ընթացքում սադրիչների մասին գրելու եմ, իսկ հիմա սկսեմ Վադիմից։ Ո՞վ է մեր նորաթուխ հեղաթոխականը, տեղյա՞կ եք։

Դաժանաբար սպանության համար Ռուսաստանի մի շարք գաղութներում պատիժ կրած և ռուսաստանի միգրացիոն ծառայությունների կողմից արտաքսված Վադիմ Ռաջաբի Գրիգորյանը, նույն ինքը Վադիմ Ռաջաբ օղլի Վելիևն է.հայրը ադրբեջանցի էր։

Ինքը այն նույն քրեական ենթամշակույթ կրողներից է, ում դեմ ներկայումս Հայաստանի վարչապետի ցուցումով պայքարում են իրավապահ մարմինները։ Պատկերացնո՞ւմ եք, այս մարդը որպես պատգամավորի թեկնածու հայտնվել է մի անհասկանալի «կուսակցության» ընտրական ցուցակում։ Մի՞թե սրանց եք ուզում տեսնել Ազգային Ժողովում։ Մի՞թե այս հանցավոր տարրերը պիտի թելադրեն մեր երկրում»։

Latest

«Նիկոլ Փաշին խոսքից ինչի՞ այդքան նեղվեցիք», «Տհաճ է, երբ իմ ներկայությամբ վիրավորում են ուրիշներին»
Որքան գումար պետք է Դանիել Իոաննեսյանը վճարի Նաիրի Հոխիկյանին․ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Վահագ Ռաշը նոր երգ է ներկայացրել
«Հայտնի ցավագարը ոտքերը դոփել է գետնին ու գոռացել` բռնել տվե՛ք դրան». Միքայել Աջապահյան
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ով ինձ անարդար դատի.․․ Միքայել Սրբազան
15-ամյա պատանին պատմական հաղթանակ է տարել
Ի՞նչ տուգանք է սահմանված անվտանգության ամրագոտին չամրակապած վիճակում վարելու համար
Ստի…Սամվել Կարապետյանից իրենք անասնական վախ ունեն. Դավիթ Ղազինյան
Հայտնի է՝ ինչու է կալանավորվել Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին մեղադրանք առաջադրած քննիչը