Ռոբերտ Քոչարյանը քաղբանտարկյալ է. Իլհամ Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուի հետ հանդիպմանը խոսել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում երկու երկրների համագործակցության մասին՝ նշելով, որ Թուրքիայի պատվիրակությունն անցած ամիս ԵԽԽՎ-ում աջակցել է Ադրբեջանին ու հերթական անգամ համերաշխություն ցուցաբերել: Այս մասին հայտնում է Ազերթաջը:

«Որպես ԵԽԽՎ-ում աշխատած մարդիկ լավ գիտենք այդ կառույցը: Ցավոք, այդ կազմակերպությունը 20 տարի Ադրբեջանն ընտրում է որպես թիրախ, իսկ Թուրքիային՝ էլ ավելի երկար ժամանակ… Այդ կազմակերպությունը միջազգային մակարդակում կորցնում է իր նշանակությունը, այն չի կարող ազդել աշխարհում տեղի ունեցող գործընթացների վրա», – ասել է Ալիևը՝ նշելով, որ ԵԽԽՎ-ն 20 տարվա ընթացքում տարբեր քաղաքական պատվերներ է կատարել Ադրբեջանի դեմ:

«ԵԽԽՎ-ն Ադրբեջանը ներկայացնում է որպես հետամնաց երկիր, չեն նկատում դրական գործընթացները, որոնք տեղի են ունենում Ադրբեջանում… Այդ ամենը սուտ է, Ադրբեջանում քաղբանտարկյալներ չկան: Իսկ երկրները, որտեղ կան քաղբանտարկյալներ, դուրս են մնում ուշադրությունից: Կարող եմ բերել Հայաստանի օրինակը: Հայաստանի նախկին նախագահը մեկ տարուց ավելի է՝ ձերբակալված է: Այդ նախագահը երբ հայտարարեց, որ քաղաքականությամբ է զբաղվելու, ձերբակալվեց», – ասել է Ալիևը:

Latest

Ի՞նչ է պահանջում ամերիկացի մարտիկը Ծառուկյանից
Բերդավանում աղմկահարույց դեպքի շուրջ մենք եկել ենք հաշտության․ Լիանա Զուրաբյան.
VIDEO. Նիկոլ Փաշինյանը քամած մածուն է հյուրասիրել 222lava-ին և կնոջը
Ի՞նչ են արել Ադրբեջանում հայ պատանդների հետ
Բացահայտվել է Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի դեմ ադրբեջանական արշավ՝ ազգությամբ հայերի, այդ թվում ԱԺ պատգամավորի ներգրավմամբ․ հայտնի են անունները
Պահանջել է 250 000 ԱՄՆ դոլար. Նոր մանրամասներ՝ օրենքով գողեր «Օշականցի Գեւորիկի» եւ «Մանգոյի» գործով
Կգրանցի արդյոք ԿԸՀ-ն Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստանի» կուսակցությունը
Ի՞նչ ցավալի լուր է հայտնել բլոգեր Նինա Տիտանյանը
Սերժ Սարգսյանի եղբորը՝կալանավորելու որոշում