«Հայաքվեն» Հ1-ի կողմնակալ քաղաքականության վերաբերյալ տեղեկագրեր է ուղարկել միջազգային կառույցներին

«Հայաքվեն» հանրային հեռուստաընկերության կողմնակալ քաղաքականության վերաբերյալ տեղեկագրեր է ուղարկել միջազգային կառույցներին։

«Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորումը հետևողականորեն շարունակում է փաստագրել և միջազգային հանրության ուշադրությանը ներկայացնել Հանրային հեռուստաընկերության գործունեության ընթացքում արձանագրված համակարգային կողմնակալության, քաղաքական բազմակարծության սահմանափակման, ընդդիմադիր քաղաքական ուժերի ոչ համարժեք լուսաբանման դեպքերն ու եթերային քաղաքականությունը։

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների նախընտրական, ընտրական և հետընտրական ժամանակահատվածների մշտադիտարկման արդյունքների հիման վրա պատրաստված ամփոփ տեղեկագիրը պաշտոնապես ուղարկվել է միջազգային իրավասու կազմակերպություններին և միջկառավարական կառույցներին`

▪️ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցչի գրասենյակին,

▪️ՄԱԿ-ի՝ կարծիքի և խոսքի ազատության հարցերով հատուկ զեկուցողի գրասենյակին,

▪️Եվրոպայի խորհրդի՝ լրագրության պաշտպանության և լրագրողների անվտանգության խթանման հարթակին,

▪️Հեռարձակողների եվրոպական միությանը (EBU),

▪️Կարգավորող մարմինների եվրոպական հարթակին (EPRA)։

Տեղեկագրում փաստագրված են եթերաժամանակի անհամաչափ բաշխումը՝ հօգուտ իշխանության, ընդդիմադիր կամ այլընտրանքային ներկայացվածության համակարգային բացառումը, ինչպես նաև քաղաքական իրադարձությունների կողմնակալ լուսաբանումը։

«Հայաքվեի» նպատակն է հետամուտ լինել, որպեսզի ՀՀ հանրային ռեսուրսները տնօրինողների կողմից թույլ տրված կոպտագույն խախտումները չմնան միայն ներհայաստանյան մարմինների սոսկ գնահատականների շրջանակում, այլև դառնան միջազգային մասնագիտական և իրավապաշտպան կառույցների ուշադրության և քննության առարկա։

Հանրային հեռարձակողը պարտավոր է ծառայել հանրությանը, ոչ թե օրվա իշխանությանը։ Հանրային միջոցներով ֆինանսավորվող հեռուստաընկերության անկախությունը, անաչառությունն ու քաղաքական բազմակարծությունը եթերով ապահովելը ժողովրդավարական պետության պարտադիր պայմաններ են։

«Հայաքվեն» շարունակելու է հետևողականորեն պահանջել հանրային հեռարձակողի վերադարձն իր հանրային առաքելությանը։

Latest

Շուրջ 87,5 մլն ՀՀ դրամի չափով տուգանք է նշանակել «Վիվա Արմենիա»-ի, «Յուքոմ»-ի և «Տելեկոմ Արմենիա»-ի նկատմամբ
ԱՄՆ-ն ներկայացնող Լևոն Արոնյանը հաղթել է ադրբեջանցի գրոսմայստերին
Երևան-Կապան չվերթն իրականացնող ինքնաթիռը հետ է վերադարձել․ հայտնի է պատճառը
Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի ղեկավարից հափշտակել են 6 մլն դրամ, 1780 եվրո և 41 հազար դոլար
«Նուբարաշեն» բանտը պետք է փակվի․ ՄԻՊ
Օրը գնալով կարճանում է․ որքան է այժմ տևում ցերեկը Հայաստանում
Բանալին մեքենայի մեջ էր թողել․ Հրազդանում «07»-ը գողացել են, կասկածյալները հայտնաբերվել են
Օդաճնշիչ հրացանը փորձարկելիս կրակել է կնոջ եղբորը և սպանել
Բրազիլիայում օդանավակայանում ձերբակալվել է հայազգի գործարար Կարեն Մարգարյանը