«Նրան պետք էր ազատել աշխատանքից դեռ խորանի մոտ». Դուրովը ծաղրել է Nvidia-ի նախկին ղեկավարին

Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովն աջակցել է ընկերության ղեկավար պաշտոններից Ջենսեն Հուանգի հեռանալու վերաբերյալ Nvidia-ի տնօրենների խորհրդի որոշմանը՝ կատակելով նրա ընտանեկան կարգավիճակի մասին։ Գործարարն իր կարծիքն արտահայտել է սեփական հարթակում արված գրառմամբ։
«Nvidia-ի տնօրենների խորհուրդը ճիշտ վարվեց, որ ազատեց Ջենսենին։ Նա ամուսնացած էր։ Այսինքն՝ նա կնքել էր բացառիկ պայմանագիր՝ խզման դեպքում 50 տոկոս տուգանքով, այն էլ՝ առանց անխափան աշխատանքի երաշխիքի ծառայության համար։ Ինչպե՞ս կարելի է ընկերության կառավարումը վստահել մարդու, որը նման համաձայնագրեր է ստորագրում։ Նրան պետք է աշխատանքից հեռացնեին դեռ խորանի մոտ»,- գրել է Դուրովը։
Նոյեմբերի 8-ին Ջենսեն Հուանգը խոստովանել էր, որ անհավատարիմ է եղել կնոջը։ Հայտարարությունն արվել էր Էլիս Հուանգի հետ նրա հարաբերությունների մասին հրապարակումներից հետո, թեև վերջինիս անունն ուղերձում չէր հիշատակվում։
Ավելի ուշ՝ նոյեմբերի 12-ին, Ջենսեն Հուանգը լքեց իր պաշտոնը։

Latest

«Նրան պետք էր ազատել աշխատանքից դեռ խորանի մոտ». Դուրովը ծաղրել է Nvidia-ի նախկին ղեկավարին
Դատավոր Մասիս Մելքոնյանը այս պահին ԲԴԽ-ում «կռիվ» է տալիս
Տիեզերքի նոր քարտեզը՝ 900 միլիոն գալակտիկայի պատկերներով
Երեւանում Ամանորի ձեւավորման աշխատանքների համար փակ կլինի Աբովյան փողոցի՝ Հանրապետության հրապարակից մինչև Պուշկինի փողոց ընկած հատվածը
Microsoft-ի աշխատանքի խափանման ֆոնին մարդկանց խորհուրդ է տրվում կտրվել էկրաններից. ԱՀԿ
ԱԲ-ն կարող է առաջիկա երեք տարում զավթել աշխարհը, եթե այն չկանգնեցնեն
Ողբերգական վթարից տուժած երեխաներից մեկը դուրս է գրվել. ի՞նչ վիճակում են մյուս 2 երեխան
Լոռու մարզի Թումանյանում գործող գազալցակայաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել. տեսանյութ
Երեխաները հաշտվել են միմյանց հետ. փաստաբանը՝ Վաղարշապատում 15-ամյա աղջիկների միջև տեղի ունեցած միջադեպի մասին