«Ծննդաբերության նպատակով զբոսաշրջության» դեմ պայքարի շրջանակում ԱՄՆ-ն չեղարկել է 6000 վիզա

Վերջին երեք ամսվա ընթացքում «ծննդաբերության նպատակով զբոսաշրջության» դեմ պայքարի արշավի շրջանակներում ԱՄՆ-ի ավելի քան 6000 վիզա է չեղարկվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշել է ԱՄՆ պետքարտուղարությունը X միկրոբլոգում գրառման մեջ։

«Պետքարտուղարության «ծննդաբերության նպատակով զբոսաշրջության» կանխարգելման աշխատանքային խումբը չեղյալ է հայտարարել օտարերկրյա քաղաքացիների ավելի քան 6000 վիզա, որոնք մասնակցել կամ նպաստել են ծննդաբերության նպատակով զբոսաշրջությանը», – նշված է հայտարարության մեջ։
Պետքարտուղարությունը հավելել է, որ բացահայտում և պատասխանատվության են ենթարկում բոլոր նրանց, ովքեր ներգրավված են այս անօրինական գործելաոճի մեջ։

Գերատեսչությունն այս աշխատանքային խումբը ստեղծել է 2026 թ. օգոստոսի սկզբին։ Այն նպատակ ունի ամբողջությամբ վերացնել այս գործելակերպը։

Ըստ ԱՄՆ սահմանադրության 14-րդ ուղղման՝ ԱՄՆ տարածքում ծնված անձինք ճանաչվում են երկրի քաղաքացիներ:

Ծննդյան իրավունքով քաղաքացիության տրամադրման սահմանափակման մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր էր ստորագրել իր երդմնակալությունից հետո՝ 2025 թ. հունվարի 20-ին: Այն պետական ​​գերատեսչություններին արգելում էր քաղաքացիություն տրամադրել այն ծնողների երեխաներին, որոնք երեխայի ծննդյան պահին Միացյալ Նահանգներում են գտնվել անօրինական հիմունքներով:

Հաջորդ օրը 22 նահանգների իշխանություններ դիմել էին ամերիկյան դատարաններ՝ բողոքարկելու հրամանագիրը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մարտի 13-ին դիմել է Գերագույն դատարան՝ խնդրելով չեղյալ համարել ստորին դատարանների վճիռները, որոնք արգելափակում են ծննդյան իրավունքով քաղաքացիության տրամադրումը վերացնելուն ուղղված հրամանագիրը:

Սան Ֆրանցիսկոյի վերաքննիչ դատարանը 2025 թ. հուլիսին իրավաբանորեն անվավեր և ոչ սահմանադրական է ճանաչել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանագիրը ծննդյան իրավունքով քաղաքացիության սահմանափակման մասին:

Latest

Led Zeppelin–ի վոկալիստ Ռոբերտ Փլանթն առաջին անգամ ելույթ կունենա Երևանում
«Նրան պետք էր ազատել աշխատանքից դեռ խորանի մոտ». Դուրովը ծաղրել է Nvidia-ի նախկին ղեկավարին
Դատավոր Մասիս Մելքոնյանը այս պահին ԲԴԽ-ում «կռիվ» է տալիս
Տիեզերքի նոր քարտեզը՝ 900 միլիոն գալակտիկայի պատկերներով
Երեւանում Ամանորի ձեւավորման աշխատանքների համար փակ կլինի Աբովյան փողոցի՝ Հանրապետության հրապարակից մինչև Պուշկինի փողոց ընկած հատվածը
Microsoft-ի աշխատանքի խափանման ֆոնին մարդկանց խորհուրդ է տրվում կտրվել էկրաններից. ԱՀԿ
ԱԲ-ն կարող է առաջիկա երեք տարում զավթել աշխարհը, եթե այն չկանգնեցնեն
Ողբերգական վթարից տուժած երեխաներից մեկը դուրս է գրվել. ի՞նչ վիճակում են մյուս 2 երեխան
Լոռու մարզի Թումանյանում գործող գազալցակայաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել. տեսանյութ