Ferrari-ի առաջին էլեկտրական մեքենան մեծ պահանջարկ ունի

Իտալական Ferrari ընկերության առաջին ամբողջովին էլեկտրական ավտոմեքենան՝ «Luce»-ն, արդեն սպառված է մինչև 2027 թվականը։  ԱՄՆ-ում ավտոմեքենայի մեկնարկային գինը կազմում է 560,8 հզ. դոլար, սակայն ո՛չ բարձր գինը, ո՛չ էլ դրա դիզայնի շուրջ ծագած քննադատությունները չեն խանգարել գնորդների հետաքրքրությանը։

«Luce-ի այն քանակը, որը նախատեսում ենք վաճառել հաջորդ տարի, արդեն ամբողջությամբ պատվիրված է»,- ասել է Ferrari-ի տնօրեն Բենեդետտո Վինյան։ Նրա խոսքով՝ այժմ պատվեր գրանցող հաճախորդները ավտոմեքենան ստանալու համար պետք է սպասեն մեկ տարի։ Ընկերությունը չի հայտնել, թե քանի ավտոմեքենա է նախատեսում վաճառել, ինչպես նաև չի ներկայացրել պատվերների աշխարհագրական բաշխվածությունը։

Տեխնիկական բնութագրերով Luce-ն հագեցած է չորս էլեկտրաշարժիչով՝ յուրաքանչյուր անիվի համար մեկական։ Դրանց ընդհանուր հզորությունը կազմում է 1035 ձիաուժ, իսկ պտտող մոմենտը՝ 730 ֆունտ-ֆուտ։ Ferrari-ի տվյալներով՝ ավտոմեքենան 0-ից 100 կմ/ժ արագության է հասնում 2.5 վայրկյանում։

Latest

Կլիմայական փոփոխություններն արագանում են․ գրանցվել են ռեկորդային ցուցանիշներ
Կոնգոյում էբոլա վիրուսը բռնկումից վեց ամիս անց շարունակում է վերահսկողությունից դուրս մնալ
Էջմիածին-Երևան միկրոավտոբուսների վերջնակետը կլինի «Կիլիկիա» ավտոկայանը
Փաշինյանի թեյն ու բանանը ստվերել են COP31-ի բուն ընթացքը. թուրքական մամուլ
Եղեգնաձորում 14 և 15 տարեկան աղջիկները ծեծի են ենթարկել հասակակիցներին․ միջադեպի մասնակիցները աղջիկներ են
Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
Վիճաբանություն-ծեծկռտուք Արմավիրում. ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». կան ձերբակալվածներ
Աննա Գրիգորյան․ Ադրբեջանցի զինվորը շատ ավելի լավ պայմաններում է պահվում, քան Ռոբերտ Քոչարյանը
Սուդանի ավազների տակ հայտնաբերել են միջնադարյան Աֆրիկայի ամենամեծ քրիստոնեական տաճարներից մեկը