Օրեր շարունակ համացանցում քննարկվում է Մելիքյան ընտանիքի շուրջ ծագած սկանդալը։ Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ Էլիզ Մելիքյանը չի շփվում ընտանիքի անդամների հետ, իսկ ստեղծված իրավիճակի վերաբերյալ տարբեր հրապարակումներ են արվում երկու կողմից։ Այս ֆոնին Էլիզ Մելիքյանն Ինստագրամի իր էջում հարցուպատասխան է կազմակերպել, որի ընթացքում հետևորդներից մեկը հետաքրքրվել է, թե ինչու նա չի շփվում ընտանիքի հետ։ Ի պատասխան՝ Էլիզը նշել է, որ իր պատկերացրած ընտանիքն այլ է, և ընդգծել, որ ցանկացած պատմություն երկու կողմ ունի։ «Իրականում իմ պատկերացրած ընտանիքն այլ է, ու մի շատ կարևոր բան կա, որ ամեն ինչ երկու կողմ ունի։ Ես չեմ ուզում այս պահին էդ թեմայի մասին շատ խոսել։ Իմ դիրքորոշումն այլ է, միգուցե որոշ ժամանակ անց խոսեմ իմ զգացածի ու իրական պատճառների մասին։ Բայց մի կարևոր բան ասեմ։ Ինձ համար կան բարեկրթության սահմաններ, դրա համար այս պահին խնդրում եմ՝ հարցեր մի՛ տվեք։ Շատ շուտով ձեր բոլորի հարցերին պատասխանելու եմ, ուղղակի հիմա որոշումների կայացման փուլում եմ»,- գրել է Էլիզ Մելիքյանը։
