Ինձ համար կան բարեկրթության սահմաններ​. Էլիզ Մելիքյանի սկանդալային հայտարարությունը

Օրեր շարունակ համացանցում քննարկվում է Մելիքյան ընտանիքի շուրջ ծագած սկանդալը։ Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ Էլիզ Մելիքյանը չի շփվում ընտանիքի անդամների հետ, իսկ ստեղծված իրավիճակի վերաբերյալ տարբեր հրապարակումներ են արվում երկու կողմից։ Այս ֆոնին Էլիզ Մելիքյանն Ինստագրամի իր էջում հարցուպատասխան է կազմակերպել, որի ընթացքում հետևորդներից մեկը հետաքրքրվել է, թե ինչու նա չի շփվում ընտանիքի հետ։ Ի պատասխան՝ Էլիզը նշել է, որ իր պատկերացրած ընտանիքն այլ է, և ընդգծել, որ ցանկացած պատմություն երկու կողմ ունի։ «Իրականում իմ պատկերացրած ընտանիքն այլ է, ու մի շատ կարևոր բան կա, որ ամեն ինչ երկու կողմ ունի։ Ես չեմ ուզում այս պահին էդ թեմայի մասին շատ խոսել։ Իմ դիրքորոշումն այլ է, միգուցե որոշ ժամանակ անց խոսեմ իմ զգացածի ու իրական պատճառների մասին։ Բայց մի կարևոր բան ասեմ։ Ինձ համար կան բարեկրթության սահմաններ, դրա համար այս պահին խնդրում եմ՝ հարցեր մի՛ տվեք։ Շատ շուտով ձեր բոլորի հարցերին պատասխանելու եմ, ուղղակի հիմա որոշումների կայացման փուլում եմ»,- գրել է Էլիզ Մելիքյանը։ ​

Latest

Ինձ համար կան բարեկրթության սահմաններ​. Էլիզ Մելիքյանի սկանդալային հայտարարությունը
Փլուզում՝ Մալաթիայի տներից մեկում. փրկարարները փլատակներից դուրս են բերել վիրավորներից մեկին
Կրակն ու ծուխը հարյուրավոր մետրերից էին երևում․ ինչ է տեղի ունեցել Երևան-Սևան-Իջևան ճանապարհին
Իսպանիան սգի մեջ է. երկաթուղային վթարի պատճառով չեղարկվել են այսօրվա բոլոր ֆուտբոլային հանդիպումները
Արցախցիների աջակցության ծրագիրը կերկարաձգվի, բայց աջակցության չափը կնվազի 50 տոկոսով
Լամին Յամալի հայրը կրկին սկանդալի կենտրոնում է․ թքել է մատուցողուհու դեմքին ու աթոռով հարձակվել
Բիանկա Սենսորին կրկին ցնցել է համարձակ կերպարով․ ինչպե՞ս էր ներկայացել Քանյե Ուեսթի կինը
Դրոններով փորձել են «Արմավիր» ՔԿՀ թմրանյութեր ու 10 հեռախոս փոխանցել
Զապին տեղափոխել են հիվանդանոց. ինչ է կատարվել օրենքով գողի հետ