Արցախցիների աջակցության ծրագիրը կերկարաձգվի, բայց աջակցության չափը կնվազի 50 տոկոսով

Կառավարության հոկտեմբերի 29-ի նիստի օրակարգում է Արցախից տեղահանված անձանց սոցիալական աջակցության երկու ծրագրերի ժամկետները երկարաձգելու և աջակցության չափը նվազեցնելու հարցը։

Կառավարությունն առաջարկում է երկարաձգել Արցախից տեղահանված անձանց սոցիալական աջակցության երկու ծրագրերի ժամկետները։ Միաժամանակ, ծրագրերից մեկի շրջանակում նախատեսվում է 2027 թվականի ապրիլից ամսական աջակցության չափը 30 հազար դրամից նվազեցնել 15 հազար դրամ։
Ամսական 30 հազար դրամի աջակցության ծրագրով աջակցություն է տրամադրվում Արցախից տեղահանված անձանց որոշակի խմբերի։ Աջակցության տրամադրումը նախատեսվում է շարունակել մինչև 2027 թվականի հուլիսը։ 2027 թվականի ապրիլից ամսական 30 հազար դրամի փոխարեն կտրամադրվի 15 հազար դրամ։ Ծրագրի շրջանակում դիմումների ներկայացման վերջնաժամկետը 2026 թվականի դեկտեմբերի 15-ի փոխարեն սահմանվել է 2027 թվականի հունիսի 30-ը։

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ 2026 թվականի սեպտեմբերին այս ծրագրով աջակցություն է ստացել շուրջ 45 հազար 800 անձ։ Ամսական ֆինանսավորման չափը կազմել է մոտ 1,4 մլրդ դրամ։

Կշարունակվի նաև Արցախից տեղահանված կարիքավոր ընտանիքներին լրացուցիչ հրատապ սոցիալական աջակցության տրամադրումը։ Ըստ նախագծի՝ ծրագրի շահառու ընտանիքների միջին ամսական թիվը ներկայումս շուրջ 8500 է։ Ամսական ֆինանսավորումը կազմում է մոտ 498 մլն դրամ։ Նախատեսվում է դիմումների ներկայացման վերջնաժամկետը 2026 թվականի դեկտեմբերի 15-ի փոխարեն երկարաձգել մինչև 2027 թվականի դեկտեմբերի 15-ը։

Latest

Արցախցիների աջակցության ծրագիրը կերկարաձգվի, բայց աջակցության չափը կնվազի 50 տոկոսով
Լամին Յամալի հայրը կրկին սկանդալի կենտրոնում է․ թքել է մատուցողուհու դեմքին ու աթոռով հարձակվել
Բիանկա Սենսորին կրկին ցնցել է համարձակ կերպարով․ ինչպե՞ս էր ներկայացել Քանյե Ուեսթի կինը
Դրոններով փորձել են «Արմավիր» ՔԿՀ թմրանյութեր ու 10 հեռախոս փոխանցել
Զապին տեղափոխել են հիվանդանոց. ինչ է կատարվել օրենքով գողի հետ
ԹՐԻՓՓ նախագիծը կներկայացվի ՀՀ նախագահին`վավերացման և ստորագրման
Նա ստեղծեց ապագայի տեխնոլոգիաներից մեկը, բայց հիմա զգուշացնում է դրա վտանգների մասին
Ավանում գիշերը բանկի վճարային տերմինալ են բացել ու գողություն արել
Հայաստանի տնտեսությունն աճել է, բայց արտահանումը շարունակում է նվազել