Ավանում գիշերը բանկի վճարային տերմինալ են բացել ու գողություն արել

Հոկտեմբերի 25-ն դիմակավորված՝ անձնական ունեցվածքի գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 05:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ավանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մարշալ Խուդյակովի փողոցում գործող բանկերից մեկի մասնաճյուղից գողություն է տեղի ունեցել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Ավանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Անդրանիկ Շահբազյանի գլխավորությամբ։

Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է և նշված բանկում «Արմոբիլ» անվտանգության ծառայության աշխատակից՝ Երևանի բնակիչ 54-ամյա Սամսոն Ղ.-ն ոստիկաններին հայտնել է, որ ժամը 04:30-ից մինչև 05:00-ն ընկած ժամանակահատվածում երկու դիմակավորված անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են նշված հասցեում տեղադրված՝ ՍՊԸ-ներից մեկին պատկանող վճարային տերմինալը և այնտեղից գողացել դրամապահոցը։

Դեպքի մասին ոստիկանության Ավանի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ըստ անվտանգության աշխատակցի՝ դրամապահոցում եղել է մոտ 4 միլիոն դրամ գումար։

Ոստիկանությունը և քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը պարզելու, նրանց և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։

Latest

Նա ստեղծեց ապագայի տեխնոլոգիաներից մեկը, բայց հիմա զգուշացնում է դրա վտանգների մասին
Ավանում գիշերը բանկի վճարային տերմինալ են բացել ու գողություն արել
Հայաստանի տնտեսությունն աճել է, բայց արտահանումը շարունակում է նվազել
Չինարիում հարևանը հայտնաբերել է 54-ամյա հարևանի դին՝ կախված․ ի՞նչ են պատմում գյուղում 
Միրզոյանը՝ հայերից ներողություն պահանջելու մասին․ «Դա չի նպաստում խաղաղությանը»
Գազատար է վնասվել. Աջափնյակ վարչական շրջանի մի շարք հասցեներում գազանջատում է
ՆԳՆ-ն հիշեցնում է վարորդներին․ նոյեմբերի 15-ից նոր պահանջ է գործում
«Wizz Air» ավիաընկերությունը գործարկել է չվերթներ դեպի Նիդերլանդներ
Սևանա լճից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 73 ձկնորսական ցանց