Բիանկա Սենսորին կրկին ցնցել է համարձակ կերպարով․ ինչպե՞ս էր ներկայացել Քանյե Ուեսթի կինը

Բիանկա Սենսորին կրկին ուշադրություն է գրավել իր համարձակ ու բաց կերպարով։ Քանյե Ուեսթի կինը կեցվածք է ընդունել մարմնին կիպ նստող՝ բյուրեղներով զարդարված բոդիով։ Հագուստը սերտորեն գրկել է նրա մարմինը և ընդգծել ուրվագիծը։

Քարերի փայլը, բաց ձևվածքն ու թափանցիկ կրունկներով կոշիկները լրացրել են կերպարը, որով Սենսորին շարունակել է փորձարկել համարձակ նորաձևության սահմանները։

Լուսանկարներում Բիանկան ներկայացել է ծավալուն գանգուրներով՝ հիմնական շեշտը թողնելով փայլփլուն հագուստի վրա։ Մինիմալիստական ոճավորումը թույլ է տվել ուշադրությունը կենտրոնացնել բոդիի ձևվածքի և կտորի հյուսվածքի վրա, որը դարձել է կերպարի գլխավոր դետալը։

Լուսանկարները հրապարակվել են զույգի՝ Ջակարտա կատարած ուղևորության ֆոնին, որտեղ Քանյե Ուեսթը ելույթ է ունեցել «Gelora Bung Karno» մարզադաշտում։ Կնոջ կողքին հայտնվելու համար ռեփերը ընտրել է սպիտակ կոստյում և դիմակ, մինչդեռ Բիանկան նախապատվությունը տվել է ավելի բաց և փայլուն հագուստին։

Latest

Արցախցիների աջակցության ծրագիրը կերկարաձգվի, բայց աջակցության չափը կնվազի 50 տոկոսով
Լամին Յամալի հայրը կրկին սկանդալի կենտրոնում է․ թքել է մատուցողուհու դեմքին ու աթոռով հարձակվել
Բիանկա Սենսորին կրկին ցնցել է համարձակ կերպարով․ ինչպե՞ս էր ներկայացել Քանյե Ուեսթի կինը
Դրոններով փորձել են «Արմավիր» ՔԿՀ թմրանյութեր ու 10 հեռախոս փոխանցել
Զապին տեղափոխել են հիվանդանոց. ինչ է կատարվել օրենքով գողի հետ
ԹՐԻՓՓ նախագիծը կներկայացվի ՀՀ նախագահին`վավերացման և ստորագրման
Նա ստեղծեց ապագայի տեխնոլոգիաներից մեկը, բայց հիմա զգուշացնում է դրա վտանգների մասին
Ավանում գիշերը բանկի վճարային տերմինալ են բացել ու գողություն արել
Հայաստանի տնտեսությունն աճել է, բայց արտահանումը շարունակում է նվազել