Սարսափելի դեպք «Զատիկ» կենտրոնում․ դաստիարակը բազմաթիվ հարվածներ է հասցրել երեխային

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված մեծածավալ վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում պարզվել և հիմնավորվել է, որ Ն.Մ.-ն, հանդիսանալով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Երևանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ի դաստիարակ, 2026 թվականի օգոստոսի 9-ին ֆիզիկական բռնության է ենթարկել իրենից կախվածության մեջ գտնվող՝ նույն կազմակերպությունում շուրջօրյա խնամքի ծառայություն ստացող, 2012 թվականին ծնված անչափահաս սանին։

Մասնավորապես, Ն.Մ.-ն, օրվա կարգացուցակով սահմանված քնի ժամին ննջասենյակում գտնվելու փոխարեն անչափահասին նկատելով միջանցքում, վերջինիս հրելով տեղափոխել է խմբասենյակ, որտեղ գտնվող այլ սաների և աշխատակիցների ներկայությամբ տևական ժամանակ ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել նրա գլխին և մարմնի տարբեր հատվածներին, որի հետևանքով անչափահաս սանին պատճառվել է ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք։

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում, հսկող դատախազի որոշմամբ, Ն.Մ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 6-րդ կետերով (ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը՝ անչափահասի նկատմամբ):

Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, որը հետագայում փոփոխվել է տնային կալանքով։

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Latest

«Զապ»-ի նախկին փեսան կռիվ է սարքել բժշկական անձնակազմի և նախկին կնոջ հետ՝ կիրառելով ֆիզիկական nւժ
Էսօրվա ձեր դատախազին հարցրել եք, ինչ են արել, որ սխալ ու ճիշտ անեն » Գագիկ Ջհանգիրյանը` Հոկտեմբերի 27-ի մասին
Սարսափելի դեպք «Զատիկ» կենտրոնում․ դաստիարակը բազմաթիվ հարվածներ է հասցրել երեխային
Մհեր Արմենիան կորցրել է հորը․ հայտնի է մահվան պատճառը
Եվս 90 օր․ Զելենսկին երկարաձգել է ռազմական դրությունն ու զորահավաքը
«Հայաստանն ու հայ հասարակությունը պետք է ներողություն խնդրեն»․ Հաջիև
Պահեստների վրա հարձակումներն ազդե՞լ են Wildberries-ի զեղչերի վրա․ ընկերության պատասխանը
Հայ մարզիկները մեդալներ են նվաճել Թուրքիայում անցկացված Եվրոպայի առաջնությունում
«Խաղաղությունը կարևոր է երկու ժողովուրդների համար»․ Բայրամովը՝ հայ հասարակությանը