Երևանում երթևեկության նոր փոփոխություններ․ հոկտեմբերի 27-ից վարորդները պետք է ուշադիր լինեն

Հոկտեմբերի 27-ից Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկը կկարգավորվի լուսացուցային օբյեկտով, հայտնել է Երևանի քաղաքապետարանը:

Էրեբունի փողոցով դեպի Աթոյան փողոց երթևեկող տրանսպորտային միջոցների վարորդները Էրեբունի-Մուրացան խաչմերուկում 1-ին գոտուց կարող են երթևեկել ուղիղ և աջ, 2-րդ և 3-րդ գոտիներից՝ միայն ուղիղ և 4-րդ գոտուց՝ ուղիղ և ձախ ուղղություններով:

Էրեբունի փողոցով դեպի Արցախի պողոտա երթևեկող տրանսպորտային միջոցների վարորդները նշված խաչմերուկում 1-ին գոտուց կարող են երթևեկել միայն աջ, իսկ 2-րդ, 3-րդ, 4-րդ գոտիներից՝ միայն ուղիղ ուղղություններով:

Մուրացանի փողոցով նշված խաչմերուկին մոտեցող տրանսպորտային միջոցների վարորդները 1-ին գոտուց երթևեկությունը կարող են շարունակել միայն աջ, իսկ 2-րդ գոտուց՝ միայն ձախ ուղղությամբ: Կարգելվի Մուրացան փողոցով խաչմերուկ մուտք գործող տրանսպորտային միջոցների հետադարձը:

Էրեբունի-Մուրացան խաչմերուկին հարակից մերձակա տարածքից նշված խաչմերուկ մուտք գործող տրանսպորտային միջոցների վարորդների համար կտեղադրվեն 2.4՝ զիջել ճանապարհը և 4.1.2՝ երթևեկությունը դեպի աջ ճանապարհային նշանները: Էրեբունի և Մուրացան փողոցների՝ կից սխեմայում նշված ճանապարհահատվածներում կարգելվի տրանսպորտային միջոցների կանգառը:

Latest

«Խաղաղությունը կարևոր է երկու ժողովուրդների համար»․ Բայրամովը՝ հայ հասարակությանը
ԱԱԾ-ն հայտնում է․ ադրբեջանցի քաղաքացին վերադարձվել է
Թաթուլի մահից առաջ զույգը ճգնաժամի մե՞ջ էր․ Միլենան անկեղծացել է
Երևանում երթևեկության նոր փոփոխություններ․ հոկտեմբերի 27-ից վարորդները պետք է ուշադիր լինեն
Երևանը հրաժարվո՞ւմ է դիզելային ավտոբուսներից․ Ավինյանի նոր հանձնարարականը
Մեքսիկայում՝ մահացածների տոնին նվիրված գունեղ Կատրինայի շքերթը
Naré-ն վերադարձավ հայրենիք՝ իր հետ բերելով հաղթական մրցանակը
ՔՊ-ն ամենաքիչ քվեները ստացել է Եղեգնաձորում, ամենաշատը` Վայքում ու Արմավիրում. արդյունքները ըստ ՏԿԵ նախարարի
Հղիության պատճառով լքում է խումբը․ պարզվել է՝ երգչուհին իրական չէ