Երևանում 20-ամյա աղջիկը ծանր վնասվածք է պատճառել 34-ամյա զուգընկերոջը

Սեպտեմբերի 27-ին միջադեպ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Սարի թաղի տներից մեկից «հիպովոլեմիկ շոկ, որովայնի, կրծքավանդակի, ձախ ազդրի, ձախ բազկի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ տղամարդը բուժօգնության է տեղափոխվել «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել Երևանի քաղաքի քրեական վարչության օպերատիվ խումբը, որտեղ պարզվել է, որ վիրավորը 34-ամյա Հրանտ Կ․-ն է։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ քրեական ոստիկանների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Սարի թաղի տներից մեկում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ վիրավորին դանակով հարվածել և ծանր մարմնական վնասվածք է պատճառել նրա զուգընկերուհին՝ Երևանի բնակիչ 20-ամյա Շուշան Ֆ․-ն։

Նույն օրը Շուշան Ֆ․-ն ծանր մարմնական վնասվածք պատճառելու հիմնավոր կասկածի առկայության հիմքով հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է Երևան քաղաքի վարչություն, որտեղից կազմված փաստաթղթերի հետ միասին ներկայացվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանի քննչական 3-րդ բաժին։

Latest

Գևորգ Սուջյանի աղմկահարույց բացահայտումը․ ինչո՞ւ են նրա ձերբակալությունից հետո կնոջից գումար պահանջել
Porsche-ը պատրաստվում է ցնցել ավտոաշխարհը․ նոր սպորտային մեքենան կգերազանցի՞ լեգենդար 911-ին
«2 մլն-ը դուրս եկավ, մնաց Ռոմանոսի և Նիկոլի հարցերը»․ Էդգար Ղազարյանը՝ Ալեն Սիմոնյանի պարտության մասին
Երևանում 20-ամյա աղջիկը ծանր վնասվածք է պատճառել 34-ամյա զուգընկերոջը
«Էլիզը վաղուց անկախ պետություն է»․ Արամ Մելիքյանը՝ Էլիզի հետ խզված կապի և ընտանեկան հարաբերությունների մասին
Սենսացիոն բացահայտո՞ւմ․ Michelin-ի հեղինակավոր ուղեցույցը սկանդալի կենտրոնում է՝ արհեստական բանականության պատճառով
Սյունիքից Տավուշ՝ Հայաստանի բնությունն ու մարդկանց կյանքը՝ ԵՄ առաքելության ֆոտոցուցահանդեսի լուսանկարներում
Ծննդյան խնջույքն ավարտվել է ծեծկռտուքով․ ոստիկանները կանխել են հնարավոր հաշվեհարդարը
Լիանա Հարությունյանի վերջին լուսանկարը՝ «Տար դեպի վեր…»․ ի՞նչ է բացահայտվել նրա մահվան մասին