«2 մլն-ը դուրս եկավ, մնաց Ռոմանոսի և Նիկոլի հարցերը»․ Էդգար Ղազարյանը՝ Ալեն Սիմոնյանի պարտության մասին

ՀՀ ԱԺ պատգամավոր Էդգար Ղազարյանը գրում է, որ ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է իրեն։

«2026 թվականի հոկտեմբերի 14-ին ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Սյուզաննա Ուլիխանյանը հրապարակել է դատավճիռ Ալեն Սիմոնյանն ընդդեմ Էդգար Ղազարյանի թիվ ԵԴ2/3518/02/26 դատական գործով։

Դատարանը վճռել է․ Ալեն Ռոբերտի Սիմոնյանի հայցն ընդդեմ Էդգար Ֆերդինանդի Ղազարյանի զրպարտություն հանդիսացող տեղեկությունը հերքելուն պարտավորեցնելու և փոխհատուցման պահանջների մասին՝ մերժել։ Այն վերաբերում էր «ԸՆՏԱՆԵԿԱՆ ԿՈՌՈՒՊՑԻԱ. Թեմատիկ զրույց Էդգար Ղազարյանի հետ» վերնագրով հրապարակմանը։

Ալեն Սիմոնյանը չի ստանա իր ակնկալած 2 մլն դրամը, փոխարենը հօգուտ Էդգար Ֆերդինանդի Ղազարյանի պետք է վճարի 100,000 ՀՀ դրամ՝ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար: Դատարանում Էդգար Ղազարյանի շահերը ներկայացրել է «Ֆարվատեր» փաստաբանական գրասենյակը (տնօրեն՝ Վարդան Ալոյան)։

Այս ամենից շահեց նաև Հայաստանի Հանրապետությունը՝ 80․000 ՀՀ դրամ պետական տուրքի տեսքով։

Հուսով եմ, որ Ալեն Սիմոնյանը կօգտվի դատավճիռը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան բողոքարկելու իր իրավունքից, որպես պարտվի նաև այդ ատյանում՝ պետությանը վճարելով հավելյալ պետական տուրք։

Հ․Գ․ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամների իմ դեմ ներկայացրած 17 մլն դրամի պահանջից 2 մլն-ը դուրս եկավ, մնաց Ռոմանոսի և Նիկոլի հարցերն էլ լուծվի»։

Latest

Գևորգ Սուջյանի աղմկահարույց բացահայտումը․ ինչո՞ւ են նրա ձերբակալությունից հետո կնոջից գումար պահանջել
Porsche-ը պատրաստվում է ցնցել ավտոաշխարհը․ նոր սպորտային մեքենան կգերազանցի՞ լեգենդար 911-ին
«2 մլն-ը դուրս եկավ, մնաց Ռոմանոսի և Նիկոլի հարցերը»․ Էդգար Ղազարյանը՝ Ալեն Սիմոնյանի պարտության մասին
Երևանում 20-ամյա աղջիկը ծանր վնասվածք է պատճառել 34-ամյա զուգընկերոջը
«Էլիզը վաղուց անկախ պետություն է»․ Արամ Մելիքյանը՝ Էլիզի հետ խզված կապի և ընտանեկան հարաբերությունների մասին
Սենսացիոն բացահայտո՞ւմ․ Michelin-ի հեղինակավոր ուղեցույցը սկանդալի կենտրոնում է՝ արհեստական բանականության պատճառով
Սյունիքից Տավուշ՝ Հայաստանի բնությունն ու մարդկանց կյանքը՝ ԵՄ առաքելության ֆոտոցուցահանդեսի լուսանկարներում
Ծննդյան խնջույքն ավարտվել է ծեծկռտուքով․ ոստիկանները կանխել են հնարավոր հաշվեհարդարը
Լիանա Հարությունյանի վերջին լուսանկարը՝ «Տար դեպի վեր…»․ ի՞նչ է բացահայտվել նրա մահվան մասին