ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի (FBI) տնօրեն Քեշ Փաթելը նշանադրվել է 27-ամյա քանթրի երգչուհի և քաղաքական մեկնաբան Ալեքսիս Ուիլքինսի հետ։
Ալեքսիս Ուիլքինսը, հաստատել է, որ ունի հայկական ծագում և քրիստոնյա է։ Ուիլքինսը ծնվել է Մասաչուսեթս նահանգի Բոստոն քաղաքում և իր հայկական արմատների մասին նախկինում ևս հրապարակային խոսել է։
Ուիլքինսի հայկական ծագման մասին տեղեկությունը հատկապես ուշադրության կենտրոնում է հայտնվել Փաթելի հետ նրա հարաբերությունների և վերջին շրջանում նրանց շուրջ առաջացած հանրային քննարկումների ֆոնին։ Նա նաև նշել է, որ մեծացել է քրիստոնեական ընտանիքում։
Զույգը ծանոթացել է 2022 թվականին Նեշվիլում՝ քանթրի երգիչ Ջոն Ռիչի կազմակերպած միջոցառման ժամանակ, իսկ հարաբերություններ սկսել է 2023-ին։ Ուիլքինսը ներկա էր նաև 2025 թվականին Փաթելի՝ FBI-ի տնօրենի պաշտոնում երդմնակալության արարողությանը։
