FBI-ի տնօրենը նշանադրվել է ծագումով հայ երգչուհու հետ

ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի (FBI) տնօրեն Քեշ Փաթելը նշանադրվել է 27-ամյա քանթրի երգչուհի և քաղաքական մեկնաբան Ալեքսիս Ուիլքինսի հետ։

Ալեքսիս Ուիլքինսը, հաստատել է, որ ունի հայկական ծագում և քրիստոնյա է։ Ուիլքինսը ծնվել է Մասաչուսեթս նահանգի Բոստոն քաղաքում և իր հայկական արմատների մասին նախկինում ևս հրապարակային խոսել է։

Ուիլքինսի հայկական ծագման մասին տեղեկությունը հատկապես ուշադրության կենտրոնում է հայտնվել Փաթելի հետ նրա հարաբերությունների և վերջին շրջանում նրանց շուրջ առաջացած հանրային քննարկումների ֆոնին։ Նա նաև նշել է, որ մեծացել է քրիստոնեական ընտանիքում։

Զույգը ծանոթացել է 2022 թվականին Նեշվիլում՝ քանթրի երգիչ Ջոն Ռիչի կազմակերպած միջոցառման ժամանակ, իսկ հարաբերություններ սկսել է 2023-ին։ Ուիլքինսը ներկա էր նաև 2025 թվականին Փաթելի՝ FBI-ի տնօրենի պաշտոնում երդմնակալության արարողությանը։

Latest

Հ1-ի տնօրենիը տույժի է ենթարկվել սեպտեմբերի 27-ին եթերով ժամանցային համերգ հեռարձակելու համար
Գեղարքունիքում 2-րդ դասարանի աշակերտուհուն ուսուցչուհին ծեծել է
Հայաստանում 45–68 տարեկան կանայք կարող են անվճար սքրինինգային հետազոտություն անցնել
FBI-ի տնօրենը նշանադրվել է ծագումով հայ երգչուհու հետ
Նյու Յորքում հայտարարել են արտակարգ դրություն կարմրուկի բռնկման պատճառով
Գոռ Հակոբյանի որդու՝ Ֆելիքսի նոր լուսանկարն է հրապարակվել
Ծնվել է Վարդուհի Վարդանյանի երկրորդ թոռնուհին
Ուղեղի աջ կիսագունդն ավելի արագ է ծերանում, քան ձախը․ PNAS
Գոհար Ավետիսյանին Դուշանբեում բնակարան են նվիրել