«ՎիվաՍել»-ի աշխատակիցը գործընկերոջ պարանnցը կտրել է բարև չտալու պատճառով

«Իշխանություն» լրատվականը գրում է.

«Իշխանություն» լրատվականին հայտնի դարձավ, որ «Վիվա Արմենիա» ընկերության երկու աշխատակիցների միջև օրերս տեղի ունեցած դանակահարությանը նախորդել է աշխատավայրում ծագած լարվածությունը, որի պատճառներից մեկը եղել է միմյանց բարև չտալը։

Մեր տեղեկություններով՝ երկու տղամարդկանց հարաբերությունները որոշ ժամանակ լարված են եղել, ինչից հետո նրանք որոշել են աշխատավայրից դուրս հանդիպել և պարզաբանել հարաբերությունները։ Հանդիպման ժամանակ վիճաբանություն է սկսվել, որն ավարտվել է դանակահարությամբ։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 9-ին Երևանում պարանոցի հատվածում կտրած վնասվածքով «Արամյանց» բժշկական կենտրոն էր տեղափոխվել 44-ամյա Ռոման Սելիկյանը։

Իրավապահների տվյալներով՝ դեպքը տեղի էր ունեցել Մաշտոցի 2/2 և Արգիշտի 4/1 հասցեների արանքում։ Դեպքի առնչությամբ ձերբակալվել էր 50-ամյա Վարդան Դալաքյանը, որը ներկայացրել էր նաև ենթադրյալ հանցագործության գործիք հանդիսացող դանակը։

Դեպքի փաստով սպանության փորձի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Latest

Մանկապարտեզում 5 օձ է հայտնվել, 135 երեխա և աշխատակիցներ տարհանվել են
Ինչպես 10-ամյա երեխան դարձավ դպրոցի «գլխացավանքը»
«ՎիվաՍել»-ի աշխատակիցը գործընկերոջ պարանnցը կտրել է բարև չտալու պատճառով
«Մոսկվայում Հայկ Սարգսյանի հետ եկած քրեական հեղինակությունը ձեռքը գցեց, թևիցս քաշեց հյուրանոցում». Ալեն Սիմոնյան
ՏԵՍԱՆՅՈւԹ. Տրանսպորտը էլ ավելի պետք է թանկանա. Ալեն Սիմոնյան
VIDEO. ԱԺ-ում կրկին տուրուդմփոց է
«Գառաժից չեն թողում կանդիցիաներ միացնեմ». վեճ Երեւանի ավտոբուսում
«Լավ եմ անում սաղիդ փուռն եմ տալիս». Ո՞վ է ապահովագրել Հայկ Սարգսյանին. «Իրավունք»
«Անհրաժեշտ քայլերն արվել են». Արարատ Միրզոյանը՝ Գանձասարի մասին