Նիկոլ Փաշինյանիը շատ ավելի, ագրեսիվ, քայքայիչ ու կործանարար է դառնալու. Փաշոյան

Կարպիս Փաշոյանը գրում է`

Կատարվեց այն, ինչ կանխատեսում էինք դեռևս շաբաթներ առաջ։
Իսկ կատարվեց, քանի որ մեր ընդդիմադիր գործընկերներից շատերը մեծամիտ, ինքնասիրահարված, կիսագրագետ հնդկահավեր են, ոչինչ չլսող, չհասկացող, բայց ամեն ինչ իմացող։

7-8 ամիս շարունակ ասում էինք, որ իշխանությանը հաղթելու միակ ձևը ընդդիմության միասնական ճակատով հանդես գալն է։ Էդմոն Մարուքյանը հանուն այդ ծրագրի նույնիսկ պատրաստ էր չլինել այդ ցուցակում։ Բայց փքված ու մեծաբերան մեր գործընկերները մեզ մեր տեղն էին ցույց տալիս, ասում էին, որ իրենք արդեն հաղթել են, Նիկոլը էլ չկա, սպասեք մի փոքր և այլն։

Այս առումով մեկ էլ Լևոն Զուրաբյանի խիղճն է մաքուր։ Մոտ երկու տարի նա փորձում էր երկրորդ էշելոնի ուժերին նստեցնել միևնույն սեղանի շուրջ և համագործակցության դաշտ ձևավորել։ Բայց կարծես փոքրիկ, կամակոր երեխաների հետ գործ ունենար, որոնցից յուրաքանչյուրն իր մեծ էգոյի մասին էր հոգ տանում։

Մի ուրիշ ողբերգություն են նորաձև, առաջադեմ ու փսևդո ինտելեկտուալ այն հոսանքները, որոնք էպատաժով շեղեցին երիտասարդության մի մասի ուշադրությունը՝ համահարթեցնելով քաղաքական դաշտն ու ընդհանրապես պայքարի գաղափարը։

Բայց այս ամենը մի կողմ։

Ներկայումս ունենք ավելի թուլացած և պակաս լեգիտիմությամբ իշխանություն, ինչը Նիկոլ Փաշինյանին շատ ավելի, ավտորիտար, ագրեսիվ, քայքայիչ ու կործանարար է դարձնելու։ Ցավոք սրտի, ձևավորված խորհրդարանը շատ ավելի վատն է, քան նախորդը և չի կարող նրան արժանի հակահարված հասցնել։

Քաղաքացիների մեծ ակտիվությունը, ցանկալի արդյունքի չհասնելն ու քաղաքական տձև և ամայի համակարգի վերաարտադրությունը չեն կարող չհանգեցնել մեծ դեպրեսիայի։ Սպասենք մեծ պայթյունի։
Ինչ վերաբերում է ինձ, ապա շատ ուրախ եմ, որ Մարուքյանի և թիմի հետ անցանք այս դժվար ու փորձություններով լի ճանապարհը։ Բոլոր կողմերից մեզ հարվածում ու վնասում էին։

Իշխանական պրոպագանդիստները մեզ գործակալ էին պիտակում, իսկ ընդդիմադիրները ձայն փոշիացնելու անբորայական մեղադրանքը առաջ բրդում։ Իբրև թե, իրենք հաղթած էին, մենք էլ փոշիացնողը։

Հարցազրույցներից մեկում ասել էի, որ միգուցե մենք մի կես տոկոս փոշիացնենք, իսկ դուք քաղաքականությունն ու քաղաքական միտքն եք փոշիացնում ձեր հիմար ու դեգեներատ տեխնոլոգների հետ միասին։

Ոչինչ չի ավարտվել, վհատվել պետք չի, մեր ասելիքը դեռ առջևում է․․․

Latest

VIDEO. Ինչո՞ւ է ձերբակալվել համացանցից հայտնի մոսկվայաբնակ Հովհաննես Սահակյանը
Նիկոլ Փաշինյանիը շատ ավելի, ագրեսիվ, քայքայիչ ու կործանարար է դառնալու. Փաշոյան
ՑԱՆԿ. Ով, քանի մանդատ կստանա և ովքեր կդառնան պատգամավոր
Մոսկվայում սպասում են ընդդիմության քայլերին
VIDEO. Ասեց՝ կոկորդդ կկտրեմ ու խփեց․ ՔՊ-ականները ծեծի են ենթարկել քաղաքացուն
VIDEO. Փաշինյանը կրկին ուտում է
VIDEO. Արթիկում ՔՊ-ականները ծեծել են Ռոբերտ Քոչարյանի աջակցին
ՎԻԴԵՈ. Իմ թագավոր տղին իրա էրեխու հետ ինչի տարար Ջաբրաիլ զոհվան, եթե Ադրբեջան էր այ ոչ ու փուչ
Ձերբակալվելու պահից սկսած Փաշինյանի հետ վիճած Արթուր Օսիպյանը գտնվում է հացադուլի մեջ․ նոր մանրամասներ