Նոր տոն օրացույցում. վարչապետի աշխատակազմից նախագիծ են ներկայացրել

Վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակը հանրային քննարկման է ներկայացրել նախագիծ, որով առաջարկվում է «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխություն անել։ Մասնավորապես՝ առաջարկվում է հունիսի 23-ը նշել որպես  հանրային ծառայողի օր:

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ 2002 թվականի դեկտեմբերի 20-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան 57/277 բանաձևով հունիսի 23-ը  հռչակել է «Հանրային ծառայության օր», որի 3-րդ կետի համաձայն՝ «Գլխավոր ասամբլեան որոշում է, հունիսի 23-ը հռչակել Միավորված ազգերի կազմակերպության հանրային ծառայության օր և խրախուսում է անդամ պետություններին հատուկ միջոցառումներ կազմակերպել այդ օրը՝ ընդգծելու հանրային ծառայության ներդրումը զարգացման գործընթացում»։

Ըստ հիմնավորման՝ նախատեսվում է գնահատել, քաջալերել, խրախուսել, շահադրդել, արժևորել և ընդգծել հանրային ծառայողների դերն ու կարևորությունը երկրի կայուն զարգացման, հանրային ծառայությունների արդյունավետ մատուցման, նոր գաղափարների և արդեն իսկ ձեռքբերված փորձի կիրառմամբ միասնական քաղաքականության մշակման գործում:

Latest

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է «խլել» Արարատի ցեմենտի գործարանը Գագիկ Ծառուկյանից
Նոր տոն օրացույցում. վարչապետի աշխատակազմից նախագիծ են ներկայացրել
Քննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել Նարեկ Կարապետյանի դեմ
«Երբ դու պապա ես, ժամը կապ չունի»․ Գոռ Հակոբյանի հուզիչ հրապարակումը հիվանդանոցից
Իրինա Այվազյանը անճանաչելիորեն նիհարել է. Բացառիկ
Արտաշատում վրшերթի ենթարկված 6-ամյա երեխայի կյանքը հաջողվել է փրկել
ՖՈՏՈ․ «Լեռների լռության մեջ հոգիս խաղաղվում է». Նազիկ Ավդալյանը լուսանկերներ հրապարակել
«Հայրական խանդը շատ մեծ էր». Էլեն Սաֆարյանը՝ սիրելիի և հայրիկի ծանոթության մասին
Ողբերգական դեպք․ տան հրդեհից հետո հրշեջները հայտնաբերել են երկու տղամարդու մոխրացած մարմիններ և վիրավորներ