Մայիսի 12-ին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում մահացել է մարտի 29-ին, Կոտայքի մարզի Գողթ գյուղում 8-ամյա դստեր հետ վրաերթի ենթարկված 48-ամյա Իսկուհի Պ․-ն։
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ մարտի 29-ին վրաերթ էր տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14։30-ի սահմաններում «Hyundai Kona» մակնիշի ավտոմեքենան Գողթ բնակավայրում՝ գլխավոր փողոցում, վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի։
Վարորդը փախուստի չէր դիմել, ահազանգել էր շտապօգնություն և օգնել էր օպերատիվորեն ժամանած Գառնիի ամբուլատոր կենտրոնի շտապօգնության բժիշկներին վիրավորներից մեկին տեղափոխել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, իսկ մյուսին քաղաքացիների օգնությամբ տեղափոխել էին Ուիգմոր Կանանց և Երեխաների հիվանդանոց ։
Աղբյուրի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկվածները մայր ու դուստր էին․ երեխան՝ 8 տարեկան, մայրը՝ 48 տարեկան։
