Հայտնի բլոգեր Կամիլա Ահարոնյանը ամուսանալուծվել է. ո՞րն է պատճառը

Հայտնի բլոգեր Կամիլա Ահարոնյանը հայտնել է իր ամուսնալուծության մասին՝ ամուսնությունից ընդամենը ամիսներ անց։

Կամիլան հրապարակել է հոլովակ, որտեղ անկեղծորեն խոսել է ստեղծված իրավիճակի մասին։ Նա նշել է, որ սովորաբար նման ժամանակահատվածում մարդիկ հանրությանը հայտնում են ուրախ լուրեր, օրինակ՝ հղիության մասին, սակայն իր դեպքում ամեն ինչ այլ կերպ է դասավորվել։

«Սովորաբար ամուսնությունից մի քանի ամիս անց հայտնում են որևէ լավ նորություն, օրինակ՝ հայտնում են հղիության լուրը։ Հա, ես էլ կուզեի հիմա դա ասեի, բայց եղավ այն, ինչ եղավ, և ես ստիպված եմ հայտնել իմ ամուսնալուծության լուրը։ Հա գիտեմ հիմա շատերդ կազարմանաք, չեք հավատա, ես էլ դեռ չեմ հավատում, բայց սա կատակ չէ, սա այն իրավիճակն է, որում հայտնվել եմ ես, և ունենալով հանրային պատասխանատվություն իմ լսարանի առաջ, ստիպված եմ կիսվել ու անդրադառնալ այս կերպ։ Եթե ես չունենայի իմ էջը, ամեն օր կապի դուրս չգայի , իմ շուրջը հավաքած չլինեի հազարավոր մարդկանց, որոնց երկար տարիներ պատմում եմ իմ ամեն օրն ու իմ կյանքում կատարվող իրադարձությունները, ես երբեք նման հոլովակ չէի ձայնագրի, քանի որ սա շատ անձնական, նեղ ու նուրբ թեմա է։Եվ եթե կան մարդիկ ովքեր անցել են կամ դեռ անցնում են այս ամենի միջով միշտ հիշեք, որ ամեն բան լավ է լինելու։»,- նշել է նա։

Latest

Նոր Գեղիի բնակիչը դանակի մի քանի հարված է հասցրել 15-ամյա պատանուն. ի՞նչ է կատարվել
ՔՊ-ում համբալ բառն օգտագործում ենք Ռոբերտ Քոչարյանի մասին խոսելիս․ Փաշինյանի պատասխանը՝ Քոչարյանին
ՏԵՍԱՆՅՈՒԹ․«Ա՜յ համբալ, ի՞նչ ունես մեր ինքնության հետ». Ռոբերտ Քոչարյանը Նիկոլը Փաշինյանին համբալ է անվանել
Հեքիաթային կերպարանափոխություն․ Քրիստինա Հովհաննիսյանի նոր ֆոտոշարքը հիացրել է հետևորդներին
Հայտնի բլոգեր Կամիլա Ահարոնյանը ամուսանալուծվել է. ո՞րն է պատճառը
Գյումրի քաղաքում արձանագրվել են սուր աղիքային վարակի դեպքեր․ 15 երեխա հոսպիտալացվել է
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը․ սպանե՞լ են
81 տարեկան հասակում մաhացել է ՀՀ ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանը
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ոստիկանները հսկում են Շիրակի մարզում 6 զոհի պատճառ դարձած «BMW»-ի վարորդին․ 1 ամիս անց