Քոչարյանն ասել է, թե ՔՊ-ում համբալ բառն ընդունված է։ Ճիշտ է ասել, որովհետև մենք իր մասին խոսելիս հենց այդ բառն էլ օգտագործում ենք։ ասել է Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի հայտարարությանը
«Ռոբերտ անունն առանձին վերցրած, թե Քոչարյան ազգանունն առանձին վերցրած շատ հարգված են, բայց երբ միանում են իրար՝ դառնում են համբալ։ Հասկացար, ա՛յ համբալ»:
Հիշեցնենք, որ այսօր ելույթի ժամանակ Ռոբերտ Քոչարյանը ասել է․ «Ա՜յ համբալ, ի՞նչ ունես մեր ինքնության հետ, ինչո՞ւ ես քո քայլերով ցավեցնում ժողովրդին, ի՞նչ ես ուզում ապացուցել»:
