Դպրոցի մոտից 23-ամյա տղային դանակահարված վիճակում տեղափոխել են հիվանդանոց․ ի՞նչ է տեղի ունեցել

Մայիսի 6-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորքի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ «մարմնի տարբեր հատվածների կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխվել մի երիտասարդ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Նոր Նորքի բաժնի հերթապահ խումբը՝ ավագ համայնքային ոստիկանի գլխավորությամբ, որտեղ պարզվել է, որ վիրավորը Երևանի բնակիչ 23-ամյա Առնո Գ․-ն է։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ տեղում ոստիկանները պարզել են, որ վիրավորը վնասվածքը ստացել է Նոր Նորքի 4-րդ զանգվածում գտնվող թիվ 150 դպրոցի մոտ վիճաբանության ժամանակ անհայտ անձի կողմից դանակին նմանվող առարկայով հարվածներ հասցնելու հետևանքով և ոստիկանները ձեռնարկում են միջոցառումներ՝ անհայտ անձի ինքնությունը պարզելու, նրան և հանձագործության գործիքը հայտնաբերելու ուղությամբ։

Դեպքի փաստով ոստիկանության Նոր Նորքի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին։

Latest

Նոր Գեղիի բնակիչը դանակի մի քանի հարված է հասցրել 15-ամյա պատանուն. ի՞նչ է կատարվել
ՔՊ-ում համբալ բառն օգտագործում ենք Ռոբերտ Քոչարյանի մասին խոսելիս․ Փաշինյանի պատասխանը՝ Քոչարյանին
ՏԵՍԱՆՅՈՒԹ․«Ա՜յ համբալ, ի՞նչ ունես մեր ինքնության հետ». Ռոբերտ Քոչարյանը Նիկոլը Փաշինյանին համբալ է անվանել
Հեքիաթային կերպարանափոխություն․ Քրիստինա Հովհաննիսյանի նոր ֆոտոշարքը հիացրել է հետևորդներին
Հայտնի բլոգեր Կամիլա Ահարոնյանը ամուսանալուծվել է. ո՞րն է պատճառը
Գյումրի քաղաքում արձանագրվել են սուր աղիքային վարակի դեպքեր․ 15 երեխա հոսպիտալացվել է
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը․ սպանե՞լ են
81 տարեկան հասակում մաhացել է ՀՀ ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանը
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ոստիկանները հսկում են Շիրակի մարզում 6 զոհի պատճառ դարձած «BMW»-ի վարորդին․ 1 ամիս անց