ՏԵՍԱՆՅՈՒԹ․Գերշքեղ մեքենա… Արամ Մելիքյանի 40-ամյակի նվերը․ ո՞վ է նվիրել

Starnews-ը գրում է․ Օրերս շոումեն և հաղորդավար Արամ Մելիքյանը նշել է իր 40-ամյակը։ Հոբելյանական օրը նրա համար առանձնահատուկ է եղել ոչ միայն ջերմ շնորհավորանքներով ու ընտանեկան մթնոլորտով, այլև ինքն իրեն արած շքեղ նվերով։ Արամը ձեռք է բերել վերջին մոդելի գերշքեղ մեքենա, որի մասին պատմել է իր հետևորդներին՝ հրապարակելով տեսանյութ։

Տեսանյութում նա նշել է՝«ամբողջ կյանքում ասել են որ 40 ամյակը չեն նշում նշելը չգիտեմ, բայց որոշել եմ ինձ գժական նվեր անեմ»։

Հրապարակմանը կից շոումենը գրել է՝«անփորձանք ախպերս»։

Հետևորդները հեղեղել են մեկնաբանությունների դաշտը՝ շնորհավորելով Արամ Մելիքյանին ոչ միայն ծննդյան օրվա, այլև նոր մեքենայի ձեռքբերման կապակցությամբ։ Սոցհարթակում հնչել են բազմաթիվ ջերմ ու դրական մաղթանքներ, որոնց շարքում առանձնացել է նաև Արամ Մելիքյանի մայրիկի հուզիչ շնորհավորանքը։

«Շնորհավորում եմ գանձս բոլոր ձեռլբերումներդ քո քրտաջան աշխատանքի արդյունքն են ։Ապրած 40 տարիները կրկնապատվեն և էլ ավելանան Տիրոջ օրհնությամբ վայելես կյանքիդ ամենամեծագույն նվերը ՝ընտանիքդ։ Շնորհակալ եմ Տիրոջը քեզ համար»։

Մայրիկի այս խոսքերը հատկապես հուզել են հետևորդներին, որոնք ևս միացել են շնորհավորանքներին՝ մաղթելով, որ Արամի նոր ձեռքբերումները լինեն միայն հաջողությունների և նոր հաղթանակների սկիզբ։

Latest

Նոր Գեղիի բնակիչը դանակի մի քանի հարված է հասցրել 15-ամյա պատանուն. ի՞նչ է կատարվել
ՔՊ-ում համբալ բառն օգտագործում ենք Ռոբերտ Քոչարյանի մասին խոսելիս․ Փաշինյանի պատասխանը՝ Քոչարյանին
ՏԵՍԱՆՅՈՒԹ․«Ա՜յ համբալ, ի՞նչ ունես մեր ինքնության հետ». Ռոբերտ Քոչարյանը Նիկոլը Փաշինյանին համբալ է անվանել
Հեքիաթային կերպարանափոխություն․ Քրիստինա Հովհաննիսյանի նոր ֆոտոշարքը հիացրել է հետևորդներին
Հայտնի բլոգեր Կամիլա Ահարոնյանը ամուսանալուծվել է. ո՞րն է պատճառը
Գյումրի քաղաքում արձանագրվել են սուր աղիքային վարակի դեպքեր․ 15 երեխա հոսպիտալացվել է
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը․ սպանե՞լ են
81 տարեկան հասակում մաhացել է ՀՀ ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանը
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ոստիկանները հսկում են Շիրակի մարզում 6 զոհի պատճառ դարձած «BMW»-ի վարորդին․ 1 ամիս անց