Վրաստանում Հայ Առաքելական և Ուղղափառ եկեղեցու սրբապատկերները նետել են աղբամանի մոտ․ ով է կատարողը

Ախալցխայում Մարդա բնակավայրի եկեղեցիներից մեկից անհայտ անձինք դուրս են բերել սրբապատկերները և դրել աղբամանի կողքին: Այս մասին հայտնում է Գրուզիա Օնլայն-ը:

Փաստի առթիվ Վրաստանի ՆԳՆ-ն հետաքննություն է սկսել Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածով՝ կրոնական ծիսակատարության կատարմանն ապօրինի խոչընդոտում:

Հաղորդվում է, որ այդ տաճարն արդեն երկար տարիներ վեճի առարկա է ուղղափառ և Հայ առաքելական թեմերի միջև, իսկ ժամերգություններն այնտեղ այլևս չեն անցկացվում:

Հայ առաքելական եկեղեցու հոգևորական, աբեղա Հակոբ Սահակյանը պատմել է, որ չգիտի, թե ով և ինչու է տաճարից դուրս բերել սրբապատկերները:

«Երեկոյան ես նույնպես այնտեղ էի: Ամենայն հավանականությամբ, դա տեղի է ունեցել ուշ գիշերը՝ ժամը երկուսից հետո: Ամեն ինչ դուրս էր բերվել՝ սրբապատկերները և այլ իրեր: Այդ ամենի վրա աղբ էր լցված: Սրբապատկերները շատ վատ վիճակում էին: Մենք ամեն ինչ հետ ենք տարել և դրել իրենց տեղերում: Չգիտենք, թե ով է դա արել: Նորմալ մարդն այդպես չէր վարվի»,- ասել է նա:

Latest

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ո՞վ է սպառնում ԱԺ նախկին պատգամավոր Տաթևիկ Հարությունյանին՝ մազ կտրող սարքը ձեռքին
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը պատասխանում է 300 հազար ադրբեջանիցների՝ Հայաստան վերադարձնելու մասով լուրերին
Որ երկրները հաղթահարեցին «Եվրատեսիլ»-ի առաջին կիսաեզրափակիչը
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ասեցի՝ վե՛րջ, Ղարաբաղյան շարժման դուռը փակում ենք, կոնֆլիկտին վերջ չտայի՝ 50 տարի էլ քարշ կտային մեզ
Վրաստանում Հայ Առաքելական և Ուղղափառ եկեղեցու սրբապատկերները նետել են աղբամանի մոտ․ ով է կատարողը
«Հետաքրքիր չի Եվրատեսիլը, երաժշտությունը մահացել ա». Մանե Գրիգորյանի անդրադարձը՝ «Եվրատեսիլ 2026»-ին
«Բերեք իմ երեխուն». անհետ կորած զինվորի հայրը գիշերը քնել է կառավարության շենքի մոտ. հացադուլ է սկսել
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, оդի ջերմաստիճանը կնվազի. եղանակի տեսություն
Հարվածներ են հասցրել 12-ամյա տղայի գլխին․ երեխան ուշաթափվել է և տեղափոխվել հիվանդանոց