ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ մայիսի 13-ից 17-ը ՀՀ որոշ տարածքներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, որոշ տարածքներում հնարավոր է կարկուտ։
Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում մինչև 16-20 մ/վրկ: Մայիսի 12-13-ին ցերեկային ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով:
Երևանում մայիսի 13-ից 17-ը նույնպես սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպների ժամանակ կանխատեսվում է քամու ուժգնացում մինչև 16–19 մ/վրկ։
Այսօր մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +19…+21 աստիճան, իսկ երեկոյան ժամերին՝ +16…+18 աստիճան։
