Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում կայացած «Եվրատեսիլ» երգի մրցույթի առաջին կիսաեզրափակիչ անցավ 10 երկիր՝ Հունաստանը, Ֆինլանդիան, Բելգիան, Շվեդիան, Մոլդովան, Իսրայելը, Սերբիան, Խորվաթիան, Լիտվան, Լեհաստանը:
Ելույթ ունեցան Մոլդովայի, Շվեդիայի, Խորվաթիայի, Հունաստանի, Պորտուգալիայի, Վրաստանի, Ֆինլանդիայի, Մոնտենեգրոյի, Էստոնիայի, Իսրայելի, Բելգիայի, Լիտվայի, Սան Մարինոյի, Լեհաստանի և Սերբիայի ներկայացուցիչները։
Մրցույթի 2-րդ կիսաեզրափակիչը տեղի կունենա մայիսի 14-ին, որտեղ ելույթ կունենա նաև Հայաստանի պատվիրակ Սիմոնը՝ «Paloma Rumba» երգով: Նա հանդես կգա 06 համարի ներքո:

