Starnews-ը գրում է․
Տևական ժամանակ է, ինչ դերասան Գևորգ Գրիգորյանը սոցիալական հարթակներում լռություն էր պահպանում։ Նա չէր երևում նաև հեռուստասերիալներում, որտեղ հեռուստադիտողը սովոր էր տեսնել նրան։
Ամիսների դադարից հետո դերասանը նոր հրապարակում է արել, որից պարզ է դարձել, որ նա նույնիսկ Երևանում չէր։ Հոլովակում Գևորգ Գրիգորյանը ընկերներից մեկի հետ է, իսկ հրապարակմանը կից աղջիկը գրել է․ «Հասավ վերջապես»։
Տեսանյութը կարճ ժամանակում մեծ հետաքրքրություն է առաջացրել հետևորդների շրջանում, քանի որ երկար ժամանակ դերասանի մասին գրեթե որևէ նորություն չէր հրապարակվում։
Առաջարկում ենք դիտել տեսանյութը՝ առանց մեկնաբանության։
