ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սիսիանի համայնքային ոստիկանները հայտնաբերել են 12-ամյա տղային նվաստացրած պատանիներին. մանրամասներ

Մայիսի 12-ին Համայնքային ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողները ստացել են օպերատիվ տեղեկություն, որ անչափահաս երկու պատանիներ 12-ամյա մի տղայի հայհոյել ու ապտակել են, նվաստացրել են նրան և այդ ամենը նկարահանել բջջային հեռախոսով։

Հետագա միջոցառումներն իրականացվել են մանկավարժների հետ ակտիվ համագործակցությամբ։ Արդյունքում 14-ամյա երկու պատանիները հայտնաբերվել են և տեղափոխվել Համայնքային ոստիկանության բաժին։

Կազմված փաստաթղթերն ու առգրավված բջջային հեռախոսը, որով կատարվել էր դեպքի տեսագրությունը, ներկայացվել են Սիսիանի քննչական բաժին։

«Նման դեպքերը գտնվում են Համայնքային ոստիկանության մշտական ուշադրության կենտրոնում։ Անչափահասների նման դրսևորումները կանխելու նպատակով համայնքային ոստիկանները համագործակցում են մանկավարժական կոլեկտիվների հետ, սակայն շատ կարևոր է նաև ծնողների և, ընդհանրապես, համայնքի բոլոր անդամների ակտիվ ներգրավվածությունը»,-ասվում է Ոստիկանության հաղորդագրությունում:

Latest

Դերասան Ռաֆայել Երանոսյանն աջակցում է Փաշինյանին․ մասնակցում է քարոզարշավին
«Մանկապղծության դեպք է եղել, ցանկացել եք կոծկել»․ ինչպես են Սրբուհի Գալյանն ու Էդմոն Մարուքյանը վիճաբանում
Ինձ համար անընդունելի է Ռուսաստանի միջամտություն Հայաստանի գործերին. Սամվել Կարապետյանի բացառիկ հայտարարությունը
Բացառիկ․ Քաղաքացին ուղղում է Նիկոլ Փաշինյանի ստորագրած փաստաթղթի սխալները՝ հորդորելով նրան շտկել
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տեսեք, թե բաժանումից հետո ում հետ է Գևորգ Գրիգորյանը ջերմ հոլովակ է հրապարակել
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սիսիանի համայնքային ոստիկանները հայտնաբերել են 12-ամյա տղային նվաստացրած պատանիներին. մանրամասներ
Կրակոցներ՝ Երևանում․ կրակողը Վրաստան փախչելու ճանապարհին հայտնվել Աղստև գետում․ ի՞նչ է կատարվել
Ասում են՝ Ղարաբաղը տվիր, պետք չէ երազել ուրիշ հայրենիքի մասին, այն գտնված է, անունը Հայաստան է. Փաշինյան
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բռնելու ենք, բերենք, լակո՛տ, չես փախնելու, հերդ էլ քեզ չի փրկելու. Փաշինյանը՝ Ծառուկյանի որդու մասին