Կրակոցներ՝ Երևանում․ կրակողը Վրաստան փախչելու ճանապարհին հայտնվել Աղստև գետում․ ի՞նչ է կատարվել

ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի մի քանի օր շարունակ հսկայածավալ քննչական գործողությունների և ցուցաբերած պրոֆեսիոնալիզմի արդյունքում բացահայտել են օրերս Երևանում տեղի ունեցած առանձնապես ծանր հանցագործություն, երբ ստահակը իր զոհի վրա մի քանի կրակոց արձակելուց հետո տեսնելով, որ թիրախը խույս է տալիս, ապա դիմում փախուստի, նա իր վարած «Mercedes GLE» մակնիշի ավտոմեքենայով հետապնդում է զոհին, ապա վրաերթի ենթարկում ու տեսնելով, որ նա մահացել է, դիմում է փախուստի։ Այս մասին գրում է Shamshyan.com-ը։

Նույն օրը մահացածի մարմինը անհայտ անձանց կողմից տեղափոխվում է «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղից էլ տեղափոխողները հեռանում են։
Տեղում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվում է քրեական վարույթ և քրեական ոստիկաններն ու Էրեբունու քննիչները մի քանի վարկածների ուղղությամբ աշխատանքներ են իրականացնում։

Մինչ մահացածի վերաբերյալ տեղեկություններ էին տարածում, թե իբրև նա կամ հանկարծամահ է եղել, կամ վրաերթի է ենթարկվել, Էրեբունու քննիչները, ցուցաբերելով բարձր մասնագիտական հմտություններ և պրոֆեսիոնալիզմ, տաք հետքերով պարզում են, որ տեղի ունեցածը ոչ թե հանկարծամահություն է, այլ միտումնավոր սպանություն և հերթական օպերատիվ տեղեկություններով պարզում են, որ ենթադրյալ սպանություն կատարողը Տավուշի մարզում վթարի է ենթարկվել այն «Mercedes»-ով, որով մահվան ելքով վրաերթի հեղինակ է եղել, իսկ մինչ այդ ստահակը, ով Երևանի բնակիչ 35-ամյա Սարգիս Ս.-ն է, «Mercedes GLE»-ով գալիս է Նուբարաշենի խճուղի, որտեղ տեսնում է իր զոհին՝ Երևանի բնակիչ 41-ամյա Գագիկ Հախվերդյանին, իջնում է ավտոմեքենայից ու իր մոտ եղած ատրճանակից նրան սպանելու նպատակով մի քանի կրակոցներ է արձակում։ Սակայն Գ․ Հախվերդյանը կարողանում է խույս տալ կրակոցներից ու դիմում է փախուստի, իսկ Սարգիս Ս․-ն նստում է «Mercedes GLE»-ն, հետապնդում իր զոհին ու մահվան ելքով վրաերթի ենթարկում, որից հետո դիմում է փախուստի՝ նպատակ ունենալով Հայաստանի սահմանը հատելով անցնել Վրաստան։ Հասնելով Տավուշի մարզի Իջևան-Դիլիջան ավտոճանապարհի 13-րդ կմ հատված, դուրս է գալիս երթևեկելի գոտուց, բախվում բետոնե պատնեշին և հայտնվում Աղստև գետում, որտեղից նրան տեղափոխում են «Դիլիջան» բժշկական կենտրոն։

Արդեն «Դիլիջան» բժշկական կենտրոնում անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո նա փորձում է հիվանդանոցից ճողոպրել, սակայն ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվում, որ նրան սպանություն կատարելու կասկածանքով իրավապահները որոնում են։

Տեղում ՊԾ Տավուշի մարզի գումարտակի հրամանատար Ա․ Բեժանյանի գլխավորությամբ պարեկները մեկնում են հիվանդանոց և երբ նա փորձում է հիվանդանոցի վարչական տարածքը լքել, պարեկները բռնում են նրան ու ժամեր անց տեղափոխում Երևան՝ ներկայացնելով ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին։

Կարճ ժամանակ անց ՀԿԳ ավագ քննիչ Է․ Գաբրիելյանը միջնորդություն է ներկայացնում Երևան քաղաքի ընդհանուր իրավասության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քրեական դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի նրա նկատմամբ ու դատարանը, դռնփակ դատական նիստն անցկացնելուց հետո, դատավորը վերադառնում է խորհրդակցական սենյակից և բավարարում քննիչի միջնորդությունը, որից հետո նրան դատարանից տեղափոխում են ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ այս հանցագործությունը բացահայտվել է տաք հետքերով, Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչների հետևողական և պրոֆեսիոնալ աշխատանքի արդյունքում, իսկ սպանություն կատարող կասկածյալը չկարողացավ Դիլիջանի հիվանդանոցից ճողոպրել՝ շնորհիվ ՊԾ Տավուշի մարզի գումարտակի պարեկների։

Latest

Դերասան Ռաֆայել Երանոսյանն աջակցում է Փաշինյանին․ մասնակցում է քարոզարշավին
«Մանկապղծության դեպք է եղել, ցանկացել եք կոծկել»․ ինչպես են Սրբուհի Գալյանն ու Էդմոն Մարուքյանը վիճաբանում
Ինձ համար անընդունելի է Ռուսաստանի միջամտություն Հայաստանի գործերին. Սամվել Կարապետյանի բացառիկ հայտարարությունը
Բացառիկ․ Քաղաքացին ուղղում է Նիկոլ Փաշինյանի ստորագրած փաստաթղթի սխալները՝ հորդորելով նրան շտկել
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տեսեք, թե բաժանումից հետո ում հետ է Գևորգ Գրիգորյանը ջերմ հոլովակ է հրապարակել
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սիսիանի համայնքային ոստիկանները հայտնաբերել են 12-ամյա տղային նվաստացրած պատանիներին. մանրամասներ
Կրակոցներ՝ Երևանում․ կրակողը Վրաստան փախչելու ճանապարհին հայտնվել Աղստև գետում․ ի՞նչ է կատարվել
Ասում են՝ Ղարաբաղը տվիր, պետք չէ երազել ուրիշ հայրենիքի մասին, այն գտնված է, անունը Հայաստան է. Փաշինյան
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բռնելու ենք, բերենք, լակո՛տ, չես փախնելու, հերդ էլ քեզ չի փրկելու. Փաշինյանը՝ Ծառուկյանի որդու մասին