Թուրք լրագրողները այցելել են Գյումրի․ ո՞րն է նպատակ

Երևանում կայացած Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին և «Երևանյան երկխոսություն» համաժողովին մասնակցած թուրք լրագրողները այց են կատարել նաև Գյումրի՝ հետաքրքրվելով հայ-թուրքական սահմանի և Գյումրի–Կարս երկաթուղու վերագործարկման հեռանկարներով։ Այս մասին հայտնում է Ermenihaber.am։

Լրագրողները եղել են երկաթուղու տարածքում, տեղում ուսումնասիրել ենթակառուցվածքները և անդրադարձել անցակետի հնարավոր բացման նշանակությանը։ Հայ-թուրքական սահմանին նրանք հանդիպել են Գյումրու «Ասպարեզ» լրագրողների ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանի հետ, որի ընթացքում քննարկվել են սահմանի վերաբացման տնտեսական և տարածաշրջանային հնարավոր ազդեցությունները։

Բարսեղյանի խոսքով՝ Ախուրիկի կայարանը դեռ Սառը պատերազմի տարիներից ձևավորված երկաթուղային համակարգի կարևոր հատված է եղել և հանդիսանում է Հայաստանից դեպի Թուրքիա և այնուհետև Եվրոպա տանող վերջին կայարանը։ Նրա գնահատմամբ՝ այդ ուղղությունը կարող է ապագայում դառնալ Ասիան և Եվրոպան կապող «Միջին միջանցքի» մի մասը։

Նա նաև հիշեցրել է, որ երկաթուղային երթուղին գործել է խորհրդային տարիներին և կարճ ժամանակով բաց է եղել նաև 1992-1993 թվականներին։ Ըստ Բարսեղյանի՝ սահմանի վերաբացումը կարող է էական ազդեցություն ունենալ հայ-թուրքական տնտեսական հարաբերությունների և առևտրաշրջանառության զարգացման վրա՝ նպաստելով նաև տարածաշրջանային համագործակցության ընդլայնմանը։

Անի Վարդանյան

Latest

Թուրք լրագրողները այցելել են Գյումրի․ ո՞րն է նպատակ
Ճարտար խոսելուն մի՛ նայեք, այլ մարդու ապրածին. մարդ ժողովրդի համար պետք է արած բան ունենա. Ծառուկյան
Բազմազավակ ընտանիքին կտրամադրենք անվճար բնակարան մարզերում. Թաթոյան
ՏԵՍԱՆՅՈՒԹ ․Փաշինյանը չի մասնակց ԵԱՏՄ գագաթնաժողովին․ ո՞րն է պատճառը
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԵԱՏՄ-ի ու ԵՄ-ի միջև ընտրություն կատարելու հարց չկա. Փաշինյանը՝ Պուտինի սպառնալիքների մասին
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շենգավիթի uպանության մասին նոր մանրամասներ․ ո՞ւր են կատարողները
ՇՈԿԱՅԻՆ․Բեռնատար վագոնում հայտնաբերվել են վեց դիակ․ ինչ է կատարվել
Ժամանակ է պետք, որ մի քիչ վերականգնվեմ ու հասկանամ հետագա անելիքներս. Նազենի Հովհաննիսյանի հուզիչ գրառումը
«Այսօր ես դարձա 40 տարեկան. ես գրեթե ամեն ինչ ունեմ, ինչ ուզել եմ ունենալ». Լիլի Էլբակյան