«Այսօր ես դարձա 40 տարեկան. ես գրեթե ամեն ինչ ունեմ, ինչ ուզել եմ ունենալ». Լիլի Էլբակյան

Դերասանուհի, ռեժիսոր Լիլի Էլբակյանն այսօր նշում է ծննդյան 40-ամյակը: Նա իր ֆեյսբուքյան էջում հրապարակում է արել՝ անկեղծանալով հետևորդների հետ:

«Այսօր ես դարձա 40 տարեկան։ Չգիտեմ՝ ինչ է 40-ը։ Ոչ սկիզբ է, ոչ ավարտ… ավելի շատ մի կանգառ, որտեղ նայում եմ անցած ճանապարհին ու լռում։

Ես գրեթե ամեն ինչ ունեմ, ինչ ուզել եմ ունենալ։ Բայց հենց այստեղից էլ սկսվում են ամենախոր հարցերը։

Ասել՝ երջանիկ եմ… իսկ ի՞նչ է երջանկությունը։ Ասել՝ բախտավոր եմ… իսկ ի՞նչ է բախտը։ Գուցե երջանկությունը պահերի մեջ է։

Երբ մոռանում ես ամեն ինչ ու ուղղակի ապրում ես։ Երբ սիրտդ լռում է, բայց ներսումդ տաք է։ Գուցե բախտը դա է՝ կարողանալ զգալ այդ պահերը։

40-ը, երևի, այն տարիքից է, երբ դադարում ես ինչ-որ մեկին ապացուցել ու սկսում ես պարզապես լինել դու։

Բարի գալուստ, 40։ Տեսնենք՝ ինչ ես ինձ սովորեցնելու»,- գրել է Լիլին:

Latest

Թուրք լրագրողները այցելել են Գյումրի․ ո՞րն է նպատակ
Ճարտար խոսելուն մի՛ նայեք, այլ մարդու ապրածին. մարդ ժողովրդի համար պետք է արած բան ունենա. Ծառուկյան
Բազմազավակ ընտանիքին կտրամադրենք անվճար բնակարան մարզերում. Թաթոյան
ՏԵՍԱՆՅՈՒԹ ․Փաշինյանը չի մասնակց ԵԱՏՄ գագաթնաժողովին․ ո՞րն է պատճառը
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԵԱՏՄ-ի ու ԵՄ-ի միջև ընտրություն կատարելու հարց չկա. Փաշինյանը՝ Պուտինի սպառնալիքների մասին
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շենգավիթի uպանության մասին նոր մանրամասներ․ ո՞ւր են կատարողները
ՇՈԿԱՅԻՆ․Բեռնատար վագոնում հայտնաբերվել են վեց դիակ․ ինչ է կատարվել
Ժամանակ է պետք, որ մի քիչ վերականգնվեմ ու հասկանամ հետագա անելիքներս. Նազենի Հովհաննիսյանի հուզիչ գրառումը
«Այսօր ես դարձա 40 տարեկան. ես գրեթե ամեն ինչ ունեմ, ինչ ուզել եմ ունենալ». Լիլի Էլբակյան