«Ուժեղ Հայաստան» կուսակցության Շիրակի գրասենյակում խուզարկություններ են ընթանում: Դրանք մասնավորապես, իրականացվում են Անիում և Մարալիկում
ArmLur.am-ին Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնեցին, որ նշված հասցեներում քննչական գործողություններն իրականացվում են ընտրակաշառք տալու, ստանալու և Քրեական օրենսգրքի մի շարք այլ հոդվածներով Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում։
