Զգուշացում․ մահացու վիրուսը տարածվում է․ արդեն 3 մարդ մաhացել է

Նիդեռլանդներում գործող Oceanwide Expeditions օպերատոր ընկերությունը հայտնել է, որ MV Hondius նավը, որը շաբաթներ շարունակ բևեռային ճամփորդություն էր իրականացնում Արգենտինայից դեպի Անտարկտիդա և Ատլանտյան օվկիանոսի հարավի մի քանի մեկուսացված կղզիներ, օգնություն է խնդրել Կաբո Վերդե կղզի-պետության առողջապահական մարմիններից՝ հանտավիրուսի հնարավոր բռնկման պատճառով։

Կանարյան կղզիների նախագահ Ֆերնանդո Կլավիխոն հայտարարել է, որ համաձայն չէ Իսպանիայի՝ հազվադեպ և մահաբեր հանտավիրուսի բռնկում ունեցող զբոսանավն ընդունելու որոշման հետ։ «MV Hondius» նավում մահացել է երեք մարդ՝ մի զույգ Նիդերլանդներից և մեկ գերմանացի, սակայն պաշտոնապես հանտավիրուսի առկայությունը մինչ օրս հաստատվել է միայն նիդերլանդացի կնոջ մոտ։ «Ես չեմ կարող թույլ տալ, որ այդ նավը մտնի Կանարյան կղզիների տարածք։ Այդ որոշումը (Իսպանիայի) հիմնավորված չէ որևէ տեխնիկական չափանիշով, և մենք բավարար տեղեկատվություն չենք ստացել»,- ասել է Կլավիխոն «COPE» ռադիոկայանի եթերում։

Հանտավիրուսը սովորաբար մարդկանց է փոխանցվում կրծողներից միջոցով։ Այն կարող է առաջացնել ծանր շնչառական հիվանդություններ։ Մարդուց մարդուն փոխանցումը չափազանց հազվադեպ է։ Բացի այդ, հանտավիրուսով վարակվածություն է ախտորոշվել Հարավային Աֆրիկայում նավից տարհանված 69-ամյա բրիտանացու մոտ, իսկ չորեքշաբթի Շվեյցարիայի իշխանությունները հայտնել են, որ վիրուսը հայտնաբերվել է նաև իրենց քաղաքացու մոտ, որը նույնպես եղել է այդ նավի ուղևոր։

Շվեյցարիայի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ այդ մարդը «MV Hondius»-ով ճամփորդությունից վերադարձել է ապրիլի վերջին և նախ դիմել է իր թերապևտին, ապա տեղափոխվել Ցյուրիխի համալսարանական հիվանդանոց։

Ավելի վաղ Հարավային Աֆրիկայի առողջապահության նախարարությունը հայտարարել էր, որ մասնագետների կողմից հաստատված երկու դեպքերում մարդկանց մոտ հայտնաբերվել է հանտավիրուսի հազվադեպ շտամ, որը կարող է փոխանցվել մարդուց մարդուն, սակայն միայն սերտ շփման պարագայում։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը վստահեցնում է, որ վիրուսի փոխանցման նման մեխանիզմը հազվադեպ է հանդիպում, և Կաբո Վերդեի ափերի մոտ խարիսխ գցած նավի 150 ուղևորների համար վարակման ռիսկը մնում է ցածր։ Այնուամենայնիվ, Կաբո Վերդեի իշխանություններն արգելել են ուղևորներին դուրս գալ ափ։

Latest

ՖՈՏՈ․ Ալեն Սիմոնյանը նշանածի՝ Անելիա Գուբրյանի հետ նոր լուսանկարներ է հրապարակել
Հուզիչ տեսանյութ․ «Որդիս զոհվել է 44-օրյայի ժամանակ, հիմա հարսս չի թողնում երեխեքին տեսնենք, օգնեք Փաշինյան ջան»
Հանրային հեռուստաընկերությունը անձնական պատճառներով հիմա էլ «Սինֆոնիկի» հետ է վիճե՞լ․ նոր մանրամասներ
Զգուշացում․ մահացու վիրուսը տարածվում է․ արդեն 3 մարդ մաhացել է
Վարդենիսում «պատսպարման» վարժանքներ են. ի՞նչ է կատարվում, վտանգ կա՞
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ռադդ քաշի, անշնորք…Սոնա Մաթևոսյանը բարկացրած է․ ի՞նչ միջադեպ է եղել
Ցավալի․․․Հրահանգել են բոլոր լոգոներից հեռացնել Արարատ լեռան պատկերը
Հաղթական օր․ մայիսի Շուշիի ազատագրման օրն է
Կարևոր․ Խուզարկում են «Ուժեղ Հայաստան»-ի Շիրակի գրասենյակը․ կրկի՞ն ձերբակալություններ