Հանրային հեռուստաընկերությունը անձնական պատճառներով հիմա էլ «Սինֆոնիկի» հետ է վիճե՞լ․ նոր մանրամասներ

Օրերս հայտնի դարձավ, որ Լուսինե Թովմասյանը դադարեցրել է համագործակցությունը Հանրային հեռուստաընկերության հետ։ Որպես պատճառ հաղորդավարուհին նշել էր, որ դա տեղի է ունեցել դիրիժոր Սերգեյ Սմբատյանի հետ հարցազրույցի պատճառով։

Tert.am-ը հարցմամբ դիմել էր Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին՝ հասկանալու, թե ինչ խնդիր է առաջացել Հանրայինի հետ։ Նվագախումբը տրամադրել է հետևյալ պարզաբանումը.

«2025թ. սեպտեմբերի 22-ից սկսած Հանրային հեռուստաընկերության տնօրինությունը նեղ անձնական, մանր խնդրի պատճառով ամիսներ շարունակ գրեթե ամբողջությամբ զրկել է նվագախմբին եթերում ներկայություն ունենալու հնարավորությունից։ Չնայած ստեղծված իրավիճակին՝ երկար ժամանակ չենք բարձրաձայնել խնդիրը՝ հույս ունենալով, որ երկու պետական կառույցները կկարողանան գտնել խնդրի լուծման ուղիները։ 2025թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներից Սիմֆոնիկ նվագախումբը Հանրայինին դիմել է բազմաթիվ գրություններով` խնդրելով լուսաբանել մեծամասշտաբ համերգները, «Առավոտ լուսո»-ի շրջանակում հյուրընկալել նվագախմբի ներկայացուցիչներին՝ անդրադառնալու համար Ժամանակակից երաժշտության փառատոնին և այսպես շարունակ: Սակայն ոչ մի նամակին պաշտոնական պատասխան չենք ստացել:

2025թ. նոյեմբերին ՀՀ ԿԳՄՍՆ աջակցությամբ Գերմանիայում կայանալիք համերգի համար ևս դիմել էինք նկարահանված կոնտենտի իրավունքի փոխանցման և ցուցադրման համար, սակայն Հանրայինը չի արձագանքել այդ նամակին:

Եթերից գրեթե հանվել են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համերգային ծրագրերը, մի շարք ձևաչափերում հյուրընկալելու բոլոր առաջարկները մերժվել կամ մնացել են անարձագանք: Շարունակել ենք հուսալ, որ խնդիրը կարող է լուծվել փոխադարձ համաձայնության ճանապարհով, բայց երբ արդեն Հանրային հեռուստաընկերությունը սկսեց հետապնդել նվագախմբի հետ համագործակցող աշխատակիցներին, այժմ բարձրաձայնում ենք խնդրի մասին

Նվագախումբն անընդունելի և անազնիվ է համարում Հանրային հեռուստաընկերության ղեկավարության կողմից այն աշխատակիցների նկատմամբ իրականացվող ճնշումները, ովքեր համագործակցում են սիմֆոնիկի հետ։ Նվագախմբի համար մեծ պատիվ է հանրահռչակման և առաջխաղացման աշխատանքներում համագործակցել Լուսինե Թովմասյանի պես պրոֆեսիոնալ մասնագետի հետ, և ուրախ ենք, որ մեր հետագա աշխատանքային ճանապարհը շարունակելու ենք Լուսինե Թովմասյանի հետ:

Նվագախումբը վերոնշյալ հարցերով դիմել է նաև Հանրային հեռարձակողի խորհրդին և բոլոր անդամներին, սակայն խնդիրն այդպես էլ չի հանգուցալուծվել»,- նշել են Նվագախմբից:

Latest

ՖՈՏՈ․ Ալեն Սիմոնյանը նշանածի՝ Անելիա Գուբրյանի հետ նոր լուսանկարներ է հրապարակել
Հուզիչ տեսանյութ․ «Որդիս զոհվել է 44-օրյայի ժամանակ, հիմա հարսս չի թողնում երեխեքին տեսնենք, օգնեք Փաշինյան ջան»
Հանրային հեռուստաընկերությունը անձնական պատճառներով հիմա էլ «Սինֆոնիկի» հետ է վիճե՞լ․ նոր մանրամասներ
Զգուշացում․ մահացու վիրուսը տարածվում է․ արդեն 3 մարդ մաhացել է
Վարդենիսում «պատսպարման» վարժանքներ են. ի՞նչ է կատարվում, վտանգ կա՞
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ռադդ քաշի, անշնորք…Սոնա Մաթևոսյանը բարկացրած է․ ի՞նչ միջադեպ է եղել
Ցավալի․․․Հրահանգել են բոլոր լոգոներից հեռացնել Արարատ լեռան պատկերը
Հաղթական օր․ մայիսի Շուշիի ազատագրման օրն է
Կարևոր․ Խուզարկում են «Ուժեղ Հայաստան»-ի Շիրակի գրասենյակը․ կրկի՞ն ձերբակալություններ