20 տարի նույն վիճակում․ Ռաֆայել Երանոսյանը ահազանգում է. ի՞նչ է պատմում

StarNews-ը գրում է․ Դերասան Ռաֆայել Երանոսյանը հերթական անգամ հանրային կարևոր խնդիր է բարձրացրել՝ ուշադրություն հրավիրելով Մատենադարանի հարակից տարածքի անմխիթար վիճակի վրա։

Այսօր դերասանը հրապարակում է արել՝ ներկայացնելով տեսանյութ, որտեղ երևում է տարածքի վատթար վիճակը․ կոտրված ծառեր, չխնամված կանաչապատ հատվածներ և տարածք, որը գրեթե աղբավայրի է վերածվել։

Երանոսյանի խոսքով՝ այս խնդիրը նոր չէ․ այն առնվազն 20 տարի շարունակ նույն վիճակում է մնացել՝ առանց էական փոփոխության։ Նա նաև ընդգծել է, որ տվյալ հատվածը մարդաշատ վայրում է՝ ճանապարհը տանում է դեպի թատրոն, և օրական բազմաթիվ անցորդներ են օգտվում այդ տարածքից։

Դերասանը նշել է, որ իր հրապարակած հոլովակը կմնա իր էջում այնքան ժամանակ, քանի դեռ խնդիրը չի ստացել համապատասխան լուծում։ Նրա համոզմամբ՝ նման տեսարանը պարզապես անթույլատրելի է քաղաքի մշակութային կարևոր կենտրոններից մեկի հարևանությամբ և «առնվազն սիրուն չէ»։

Latest

20 տարի նույն վիճակում․ Ռաֆայել Երանոսյանը ահազանգում է. ի՞նչ է պատմում
Կարևոր․ Թուրքիայի փոխնախագահը Հայաստան է գալիս․ ո՞րն է այցի նպատակը
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շքեղ խնջույք․ Ինչպե՞ս են Սամվել Ալեքսանյանի ընտանիքում նշել թոռնիկի ծնունդը
Ձմերուկի պատճառով չորս հոգի է մաhացել․ ի՞նչ է տեղի ունեցել
Շաբաթ-կիրակի Երևանում գործելու է անվճար տրանսպորտ․ ո՞ր ուղղությանն է վերաբերվում
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իրականում ինչու են բաժանվել Անահիտ Մանուկյանն ու Հայկ Հովհաննիսյանը. Նոր մանրամասներ
Ադրբեջանի նախագահի օգնականը տեսանյութ է հրապարակել Շուշիի Ղազանչեցոց եկեղեցուց․ ինչպիսի՞ տեսք ունի այն այսօր
Վագիֆ Խաչատրյանի նոր լուսանկարը․ ի՞նչ տեսք ունի հայրենիք վերադարձած արցախցին և ինչպե՞ս է հիմա
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աղոթք առ Աստված… դերասան Հայկ Հովհաննիսյանի հուզիչ հրապարակումը՝ բաժանումից հետո