StarNews-ը գրում է․ Դերասան Ռաֆայել Երանոսյանը հերթական անգամ հանրային կարևոր խնդիր է բարձրացրել՝ ուշադրություն հրավիրելով Մատենադարանի հարակից տարածքի անմխիթար վիճակի վրա։
Այսօր դերասանը հրապարակում է արել՝ ներկայացնելով տեսանյութ, որտեղ երևում է տարածքի վատթար վիճակը․ կոտրված ծառեր, չխնամված կանաչապատ հատվածներ և տարածք, որը գրեթե աղբավայրի է վերածվել։
Երանոսյանի խոսքով՝ այս խնդիրը նոր չէ․ այն առնվազն 20 տարի շարունակ նույն վիճակում է մնացել՝ առանց էական փոփոխության։ Նա նաև ընդգծել է, որ տվյալ հատվածը մարդաշատ վայրում է՝ ճանապարհը տանում է դեպի թատրոն, և օրական բազմաթիվ անցորդներ են օգտվում այդ տարածքից։
Դերասանը նշել է, որ իր հրապարակած հոլովակը կմնա իր էջում այնքան ժամանակ, քանի դեռ խնդիրը չի ստացել համապատասխան լուծում։ Նրա համոզմամբ՝ նման տեսարանը պարզապես անթույլատրելի է քաղաքի մշակութային կարևոր կենտրոններից մեկի հարևանությամբ և «առնվազն սիրուն չէ»։
